Երբ սկսում էի երաժշտական կարիերաս շատ մեծ նպատակներ ունեի այս ոլորտում, որոնք հիմա իրականանում են. Գևորգ Մկրտչյանը՝ առաջին մենահամերգի մասին
ՄշակութայինԵրաժիշտ և դերասան Գևորգ Մկրտչյանն, ով այժմ նկարահանվում է «Երդում» հեռուստասերիալում, պատրաստվում է առաջին մենահամերգին, որը կայանալու է հունիսի 1-ին: Tert.am Life-ի հետ զրույցում Գևորգը պատմեց մենահամերգի և հետագա ծրագրերի մասին:
«Համերգային առաջարկներ շատ եմ ունեցել, բայց չեմ ունեցել հստակ կազմված համերգային ծրագիր, բայց այս անգամ ես ընդունել եմ առաջարկը։ Հիմա մեզ մոտ բուռն աշխատանքային ընթացք է, փորձեր են գրեթե ամեն օր ու փորձում եմ ամեն բան անել, որ հունիսի 1-ին մենք լինենք լիարժեք պատրաստ»,- ասաց երգիչը:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջին մենահամերգը նոր էջ է նրա երաժշտական կարիերայում:
«Սա պատասխանատու քայլ է և այս մի մենահամերգով չեմ սահմանափակվելու։ Լինելու է շարունակական ընթացք, տեղեկացնեմ նաև, որ համերգային ծրագիր է լինելու նաև մարզերում: Նման ձևաչափով ներկայանալու եմ առաջին անգամ, բեմում ինձ հետ է լինելու նաև Լայվ բենդը»,- նշեց Գևորգ Մկրտչյանը:
Նրա խոսքով մոտ ապագայում համերգ կլինի նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Նախքան համավարակը ունեի առաջարկ մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում մենահամերգը անցկացնելու, բայց համավարակի և պատերազմի պատճառով ամեն բան հետաձգվեց և հիմա փորձում եմ վերսկսել համերգային կարիերաս»,- ասաց երգիչը:
https://www.tert.am/life/am/news/2022/05/16/gevorg/79795