Մարդը, որն ամբողջ կյանքում եղել է ոստիկանությանը դեմ, այսօր փորձում է ոստիկանությունը սարքել իր նոքյարը. Շարմազանով
ՀասարակությունԱկցիաներ ենք իրականացնում ոչ միայն կենտրոնում, այլև մայրաքաղաքի տարբեր հատվածներում. նպատակը մեկն է, որ կապիտուլյանտ իշխանությունը հեռանա ու պետք է հեռանա: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Երեւանում անհնազանդության ակցիաների ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ոստիկանության գործողությունները հակաօրինական են։ Դրա մասին խոսել են նաև իրավապաշտպանները։ Դա խոսում է մեկ բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է։ Երեկվա դեպքերն էլ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, չունի իշխանություն, պախկված է ոստիկանության հետևում։ Բիրտ ուժը դա թուլության նշան է։ Զարմանալին այն է՝ մարդը, որն ամբողջ կյանքում եղել է ոստիկանությանը դեմ, այսօր փորձում է ոստիկանությունը սարքել իր նոքյարը:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։