Լիլիթ Գալստյանն այցելել է քաղբանտարկյալներին. ինչ են նրանք հրաժեշտ տալիս
Ներքաղաքական«Այսօր գնացել էի Արմավիր ՔԿՀ՝ այցելելու իմ խորին համոզմամբ մեր պայքարի քաղաքական բանտարկյալներին։ Հանդիպեցի Ավետիք Չալաբյանին, Արամայիս Մխիթարյանին, Ալեքսան Ալեքսանյանին։ Ավաղ, Գերասիմ Վարդանյանին տեսնել չհաջողվեց՝ նրա նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճատով։
Մեր պայքարի ընկերների ոգին բարձր էր, համոզումներն՝ աննահանջ։ Այս ֆարսն ավարտվելու է։ Միություն, պայքար եւ հաղթանակ. այս բառերով նրանք ինձ հրաժեշտ տվեցին», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ: