Փոխարժեք: $ , ,
Ոմն Մագդա խոսում էր ռազմական հեղաշրջումից, բայց բերման է ենթարկվում Տարոնը. սադրանք՝ ակցիայի ժամանակ Ռուս միլիարդատերն աշխատանքի թեժ գիծ է բացում արցախցիներին օգնելու համար․ Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում․ «Հետք» Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը ՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադր Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը Հայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը» Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասին

«Հիշո՞ւմ եք` «Մեր բակի» մեջ ասում էի` թանկ նվեր շատ եմ սիրում, բայց իրականում...».ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Մշակութային

Մայիսի 15-ին սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան օրն էր: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Պարոն Ղազարյան, շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում, որպեսզի շրջապատված լինեք սիրելի մարդկանցով, առողջ լինեք եւ միշտ ժպտաք:

– Շնորհակալություն…

Սիրո՞ւմ եք նշել Ձեր ծննդյան օրը:

– Այդքան էլ չեմ սիրում… Երբ փոքր էի, ծննդյանս օրն ինձ համար տոն էր: Աշխարհի ամենալավ օրն էր` նվերներ էի ստանում: Բայց քանի մեծանում ես, արդեն մի քիչ ուրիշ կերպ ես մոտենում դրան, որովհետեւ ասում ես` մի տարով էլ մեծացա: Ես չեմ էլ նշում ծննդյանս օրը: Քանի որ մի Աշոտ Ղազարյան էլ ունենք` թոռնիկս, ինքն էլ նույն օրն է ծնվել` իր ծնունդն ենք նշում: Իմն այնքան ենք նշել…Եթե կլոր ամյակ է, դա ուրիշ բան: Այն էլ ես չէ` ինչ-որ կազմակերպիչներ իմ թույլտվությունը վերցնում ու նշում են:

Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:

– Հիշո՞ւմ եք` «Մեր բակի» մեջ ասում էի` թանկ նվեր շատ եմ սիրում, չէ՜, թանկ չէ` նայած ոնց են տվել, ու ով է տվել այդ նվերը: Մի ժամանակ բլոկնոտներ էի շատ սիրում: Տասնյակներով բլոկնոտներ ունեմ, որ չեմ էլ օգտագործել ու երեւի չեմ էլ օգտագործի, բայց սիրում եմ:

Երբ ողջ էր Ձեր մայրը, այդ օրն ինչպե՞ս էիք նշում:

– Մենք նշում էինք` մամայիս ուրախություն պատճառելու համար, որ ինքը բոլորին միանգամից տեսնելու էր` իրար գլխի հավաքված: Շատը մամայի համար էինք անում: Տանն էինք նշում: Ով գիտեր, գալիս էր: Իսկ եղբայրներս ու քույրս պետք է պարտադիր ներկա լինեին: Մաման ուրախանում էր դրանով:

Ձեր մայրիկի պատրաստած ամենահամեղ ուտեստը ո՞րն էր:

– Խաղողի տերեւով տոլման եւ սպասը, ու ես կնոջս ասացի` ինչ ուզում ես սովորի, բայց մամայիս պատրաստած տոլման մեկ էլ սպասը սովորի: Ու կինս երկուսն էլ ճիշտ մամայիս նման պատրաստում է:

Երբ հանդիպեցիք Ձեր կնոջը

– Մենք իրար ճանաչել ենք` քրոջս հարեւանուհին էր: Ու միշտ, երբ քրոջս տուն գնում էի, տեսնում էի նրան: Անցան տարիներ, էլ չտեսա իրեն: Քույրս տեղափոխվեց ուրիշ տեղ ապրելու, իրենք` ուրիշ տեղ: Հետո` գնացի բանակ, եկա եւ որոշեցի, որ պետք է ամուսնանամ: Հարմար թեկնածու չէի գտնում: Մի օր էլ քույրս ասաց. «Հիշում եմ, որ դու գալիս-գնում էիր, Մելանյային նայում էիր` ոնց որ դուրդ գալիս էր: Իր հետ էլ ամուսնացիր, շատ լավ աղջիկ է": Եվ ես նորից իրեն գտա, հանդիպեցինք, սիրեցինք ու ամուսնացանք:

Ձեր թոռները տաղանդավոր են, հաղթել են մրցույթներում: Ինչ- որ տեղ գենով Ձեր տաղանդը նաեւ նրանց է փոխանցվել:

– Դա այդպես է…

Ինչպիսի՞ պապիկ եք:

– Յուրաքանչյուր պապի համար թոռը ամենաքաղցրն է: Այն ժամանակ, որ ջահել էինք, ասում էին` թոռից քաղցր բան չկա, ու ես ինչքան մեծանում եմ, հասկանում եմ, որ իրենք դեռ մի բան էլ քիչ էին ասում: Իրոք, թոռն աննկարագրելի երեւույթ է:

Երբ առաջին անգամ Ձեր թոռները` Անահիտ եւ Բորիս Ադամյանները, հաղթեցին, ամբողջ համացանցը խոսում էր նրանց տաղանդից: Դո՞ւք ինչ զգացիք այդ պահին:

– Շատ հուզվել էի ու այնպես էի անում, որ կինս չնկատի, որ աչքերս լցվել են: Երբ որ պտուղիդ պտուղը քեզ այդպիսի պահեր է պարգեւում, դրանից թանկ բան չկա:

Ձեր թոռն էլ է Աշոտ Ղազարյան: Կպատմե՞ք փոքրիկ Աշոտիկից:

– Նա շատ լավ տղա է: Հետաքրքիր է մտածում ու շատ ճիշտ է մեծանում: Մենք իրեն` այս մի արա, այս արա այդպիսի բան չենք ասում, ոնց որ մեր երեխաներին չենք այդպես ասել:

Իմ թոռները տեսնում են մեր շփումները մարդկանց հետ` նիստ ու կացը, վերաբերմունքը, եւ արդեն իրենք են զգում, որն է ճիշտը, որը` սխալ: Եվ այդպես ճիշտ էլ մեծանում են: Համարյա դիտողություն անելու կարիք չկա: Իմ ծննդյանս օրվան նվիրված հաղորդման ընթացքում Աշոտիկն ասաց` «Ես էլ եմ Աշոտ Ղազարյան, եւ այդ անունը պետք է բարձր պահեմ»: Այդ ոչ ոք իրեն չէր սովորեցրել: Յոթ տարեկան է, բայց կարողացավ ճիշտ մտածել եւ արտահայտվել:

Աշոտիկը բնավորությամբ ո՞ւմ է նման:

– Բոլորիցս էլ նմանություն կա: Կարեւորը` բարի, ազնիվ, մաքուր ու տաղանդավոր է: Լավ նկարում է, լավ նվագում է` դաշնամուրի է գնում, լավ լեզուներ գիտի` անգլերեն, ռուսերեն: Բարի, լավ մարդ է մեծանում:

Տարիների ընթացքում բախտ եք ունեցել խաղալ եւ շփվել շատ մեծությունների հետ: Այդ ամենն ո՞ւմ եք փոխանցելու:

– Կարեւորն այն է, որ ես նրանցից շատ-շատ բաներ սովորեցի: Հիմա էլ, որ դպրոցս բացել եմ, աշխատում եմ իրենցից ստացած գիտելիքներն ու փորձը, լավ ավանդույթները, դերասանական վարպետությունը փոխանցեմ երեխաներին, որ դրանք չգնան ու կորեն: Ես հպարտ եմ, որ այնպիսի մարդկանց հետ եմ Սունդուկյանի անվան ակադեմիական պետական թատրոնում բեմ բարձրացել` Ավետ Ավետիսյան, Արուս Ասրյան, Բաբկեն Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Վերջալույս Միրիջանյան, Մուրադ Կոստանյան, Արմեն Խոստիկյան, որոնք իմ ամենամոտ ընկերներն էին: Ամենամեծ աստղերի հետ ես բեմ եմ դուրս եկել ու ամեն մեկից մի բան սովորել եմ:

Ովքե՞ր կարող են ընդունվել Ձեր դպրոց: Լինո՞ւմ է, որ անտաղանդ երեխային ընդունելու բերեն Ձեր դպրոց միայն նրա համար, որ ծնողն ուզում է, որ իր երեխան դառնա Աշոտ Ղազարյանի նման:

– Մեզ մոտ ընդունվում են 9-16 տարեկանները: Հումորը սովորելով չի: Ի ծնե պետք է ունենաս հումորի զգացում, իսկ տաղանդն էլ Աստված է տալիս: Մեր դպրոցի լավն այն է, որ ծնողներն էլ են համոզվում` մեկ-երկու տեսնում են, որ չէ, իր տղայի կամ աղջկա տեղը չի…Կարող է ինքը լավ մանկավարժ, ֆիզիկոս դառնա, բայց դերասան չի կարող դառնալ: Ճիշտ կողմնորոշվում են: Ում մեջ էլ, որ նկատում ենք դերասանական շնորհք կա` աշխատում ենք նրանց վրա: Մենք լավ մասնագետներ ունենք: Ես էլ եմ դասավանդում: Նկարահանումներ ենք անում: Այս վերջերս ահագին նկարահանումներ ավարտեցինք:

Հիմա մրցակցությունը շատ-շատ է: Ինչո՞վ է Ձեր դպրոցն առանձնահատուկ մյուսներից:

– Աշոտ Ղազարյանով…..

Երեւանի պատվավոր քաղաքացի եք, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր եւ էլի շատ կոչումներ ունեք: Ձեզ բոլորը սիրում են, ո՞րն է սիրված մնալու գաղտնիքը:

– Ժողովուրդը զգում է, որ ես երբեք դերասանություն չեմ անում, հատուկ խոսքեր չեմ ասում, որ ինձ սիրեն: Իր արվեստագետին ժողովուրդն է ընտրում: Եվ հեռուստատեսությամբ աչքերից զգացվում է, որ այդ մարդը մաքուր է, թե կեղծ է: Նայում են ընտանիքը` տեսնում են նորմալ ամուսիններ ենք: Քառասունվեց տարի իրար հետ ապրում ենք ու քառասունվեց տարին էլ ոնց որ նոր երեկ իրար սեր բացատրած լինենք: Տեսնում են քո դաստիարակած երեխաներին: Հետո տարբեր առիթներով քո վարվելաձեւը` նստելը, վեր կենալը, խոսելը, ժողովրդին նվիրվելը: Դրանք ժողովուրդը հասկանում է: Եվ ինչքան դերասանություն անես, մեկ է, քո արած դերասանությունը կերեւա: Ժողովուրդն է ընտրում իր կողմից սիրված արտիստին, որն էլ` Ղազարյան Աշոտին դարձնում է Աշոտ Ղազարյան:

Ժողովուրդը Ձեզ սովոր է տեսնել հումորային կերպարների մեջ: Ձեր կողմից համարձակ քայլ չէ՞ր դրամատիկ դերով հանդես գալը:

– Ես միշտ էլ ե՛ւ հումորայինն եմ սիրում, ե՛ւ` դրամատիկը: Ու երբ ներկայացման մեջ կա դրամատիկ պահեր, ես դրանով ավելի լավ զգում եւ անհամբեր սպասում եմ, երբ պետք է այդ ներկայացման տեսարանը գա, որ այդ կտորը խաղամ: Եթե սիրում ես ու վստահ ես քո վրա, պետք է խաղաս:

Եկեք մեր հարցազրույցն ավարտենք սիրո խոստովանությամբ:

– Արգենտինահայ բանաստեղծուհի կարª Ալիսա Կիրակոսյան, ինքն ասում էր`

Սերը գոյության հանճարն է միակ,

Սիրո հակառակը ամենեւին էլ չսիրելը չէ...

Եվ որպեսզի գոյատեւեն եւ ճիշտ ապրեն, պետք է սիրեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


Ոմն Մագդա խոսում էր ռազմական հեղաշրջումից, բայց բերման է ենթարկվում Տարոնը. սադրանք՝ ակցիայի ժամանակՌուս միլիարդատերն աշխատանքի թեժ գիծ է բացում արցախցիներին օգնելու համար․Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում․ «Հետք»Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանըՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմԿառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադրԱդրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՀայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը»Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզանԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասինԻնչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. ViceԱնցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ինՄեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններումԴավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետովՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. ԿրեմլԵվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելՈրտեղ է Դավիթ Բաբայանը իրականումԱդրբեջանցիները կալանավորել են «Հայաստան դաշինքի» պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբորըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Գերագույն ռադայի նախագահի հետ. Միջազգային սկանդալ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու ենՍոսեն որոշում է կայացրել ապրել ԱրցախումԹուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդինՀայկական քաղաքական կառույցը Ղարաբաղում ինքն իրեն ոչնչացրեց. Հաքան ՖիդանԹուրք հաղորդավարը հույս ունի, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկինԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըՍամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. Անդրանիկ ՔոչարյանՊաշտոնապես հայտարարում ենք՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «պաշտպանվելու են». ԱլիևՇահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համարԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըԲաքվի հետ կքննարկենք ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. ՊեսկովՓաշինյանի շնորհիվ հասանք էս օրին, 4 կռվի մասնակից եմ, դառա թափառական. արցախցիԱդրբեջանցիները գերեվարել են նաև Արշավիր ՂարամյանինՏիգրան Ուրիխանյանի գործը փոխանցվել է ԱԱԾ-ինԳերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը«Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել»․ Մհեր ՄկրտչյանՇատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. ԱլիևՑանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՊՆ-ում. փոխնախարարՀայաստանում բանակում ծառայող քաղաքացիական անձանց ընտանիքները կկարողանան հույս դնել փոխհատուցման վրաԿայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽՌուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. ՇոյգուԹուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի ՆախիջևանՍեպտեմբերի 29. Օրվա խորհուրդՀայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարց է ծագում, ո՞ւմ է ընդդիմությունն է կլոուն Հայկոն եւ ինչո՞վՑավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակԻնչպե՞ս Նիկոլը խաբեց ՎարդանյանինԻրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԲոլորը սպասում են` Իրանը մի բան անի, հարձակվեն. Վան ՀամբարձումյանԵթե ուզում ենք ապրել, ուրեմն պետք է պայքարենք. ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода