Հենրիխ Մխիթարյանի վնասվածքն ու այս օրերի բացակայությունը խաղադաշտից, ցույց տվեց նրա կարևորությունը «Ռոմայի» համար։ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ ամիս, բայց ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Ռոմայում» վստահ են, որ կարող են Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքել ու անհանգստանալու կարիք չկա։ Մոուրինյոյի թիմն առանց Մխիթարյանի 270 րոպեների ընթացքում միայն մեկ գոլ է խփել և վաստակել միայն մեկ միավոր։ Մխիթարյանի հետ մեծ հույսեր են կապում, հատկապես մայիսի 25-ին կայանալիք «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպմանը նրա մասնակցության վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ կողմերը կքննարկեն նոր պայմանագրի մանրամասները մայիսի 25-ից հետո։