Պուտինը չի՞ ընդունելու Նիկոլ Փաշինյանին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենա երեք երկրների ղեկավարների հետ։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 16-ին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, մասնավորապես, հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովի և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցների մասին։ Հանդիպումները կանցկացվեն ՀԱՊԿ գագաթնաժողովի բազմակողմ մասի ավարտին։
Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը։ Այն կդառնա հոբելյանական հանդիպում. հանդիպումը նախատեսված է համընկնել համաձայնագրի ստորագրման 30-ամյակի և բուն ասոցիացիայի 20-ամյակի հետ:
Հայտարարության մեջ նշված չէ, որ Վլադիմիր Պուտինը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: