Տարվա լավագույն հոգեբան է ճանաչվել Իրինա Ծատուրյանը
ՏեսանյութերՁեւավորված ավանդույթի համաձայն՝ «Իրավունք» թերթը յուրաքանչյուր տարվա ավարտին ընտրում է տարբեր ոլորտներում լավագույններին՝ հաշվի առնելով իր ընթերցողների կարծիքները:
Այսպիսով՝ դեռեւս 2021 թվականի վերջում հայտարարել էինք, որ տարվա լավագույնների շարքում է հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ: Նա արժանացել է լավագույնի կոչմանը՝ 44 օրյա պատերազմի վիրավոր զինվորներին եւ որդեկորույս ծնողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:
Ընդունելով պատվոգիրը՝ տիկին Ծատուրյանն ասաց, որ իր այցելուներին սովորեցնում է ո՛չ քաղցր բառերից, ո՛չ շնորհավորանքներից, ո՛չ կարծիքներից ու գնահատականներից կախված չլինել. «Սակայն, կան գնահատականներ, որոնք չեն մտնում այդ շարքի մեջ, որովհետեւ արտահայտում են տասնյակ կամ հարյուրավոր անձանց հավաքական կարծիքը: Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում կարողացել եմ պիտանի լինել իմ գործունեությամբ: Այս պատվոգիրը եւս մեկ խթան է, որ շարունակեմ աշխատել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ