Տասնյակ երկրներ կմիանան ՀԱՊԿ-ին. Բելառուսի պաշտպանության նախարար
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդլայնվի, մի քանի տարի անց այն կընդգրկի տասնյակ երկրներ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը։
«Կարծում եմ՝ կազմակերպությունը կընդլայնվի։ Շուտով կտեսնենք, թե ինչպես կփոխվի աշխարհակարգը, բայց ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր մարտունակությունը, իր խաղաղությունը, և կարծում եմ, որ մի քանի տարի հետո այն արդեն վեց երկիր չի լինի։
Դրանք կլինեն տասնյակ պետություններ, որոնք գնահատում են խաղաղությունն ու կայունությունը, այլ ոչ թե այլ պետությունների քաղաքական համակարգի ագրեսիվությունն ու փոփոխությունը»,- ասել է նա։
Խոսելով ՀԱՊԿ-ում որակական փոփոխության մասին՝ Խրենինը նշել է, որ «սպառնալիքներն ու մարտահրավերները անընդհատ փոխվում են»։
«Իհարկե, չեմ կարծում, որ գունավոր հեղափոխությունները ինչ-որ տեղ կվերանան, ահաբեկչությունն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, մարդկանց թրաֆիքինգը և կենսաբանական սպառնալիքները կվերանան։ Այս մարտահրավերների ֆոնին կազմակերպությունը կզարգանա՝ սահմանելով համապատասխան կազմավորումներն ու միջոցները, որոնք պետք է հակազդեն նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին»,- եզրափակեց նախարարը։