Բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին Օրբելյան Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի Զուրաբյանը ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումը Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները

Արցախի հիմնահարցի վերջնական թաղումը «հուժկու 6 կետերի միջոցով». Նաիրա Կարապետյան

Ներքաղաքական
«Խոստացել էի մանրամասն գրել Էդմոնի կողմից «գաղտնազերծված»` Հայաստանի կողմից պաշտոնապես Ադրբեջանին ներկայացված 6 կետերի մասին:
Ադրբեջանը Հայաստանին էր ներկայացրել 5 կետեր, որոնք ավելի ճիշտ կլինի կոչել պայմաններ` «բաղձալի» Խաղաղության պայմանագրի շուրջ: Սրան ի պատասխան Հայաստանի Հանրապետության դե ֆակտո ամենաբարձր իշխանական օղակներից հնչեց, որ այդ կետերում անընդունելի ոչինչ չկա, պայմանները սկզբունքորեն ընդունելի են, իսկ ավելի ուշ նշվեց, որ Հայաստանն իր հերթին սեփական 6 կետերն է ներկայացրել Ադրբեջանին: Տրամաբանությունը հուշում էր, որ այդ 6 կետերը պետք է լինեին մեր սկզբունքները, այն «կարմիր գծերը», որոնք Հայաստանը չի անցնի որեւէ պարագայում: Եվ այսպես, ի՞նչ պետք է լիներ այդ կետերում, եթե մենք ունենայինք հայամետ իշխանություն:
 
- Առաջին հերթին դա մեզ համար Արցախի ինքնորոշման հարցն է, վերջնական կարգավիճակի հարցը, որը պետք է միջազգայնորեն ընդունված լինի, և ոչ թե «առկախված»:
 
- Պետք է հստակ ձևակերպված լիներ, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», և սա ևս կարմիր գիծ է:
 
- Պետք է հստակ պահանջ լիներ Ադրբեջանին` ազատել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները, առնվազն` Հադրութի շրջանը, Շուշին, այսպես ասած` առնվազն ԼՂԻՄ նախկին տարածքը:
 
- Պետք է հստակ պահանջ լիներ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի մասով, և անկախ կոմունիկացիաների բացումից, այդ միջացքը չպետք է լիներ Ադրբեջանի տիրապետության տակ:
 
- Պետք է հստակ պահանջ լիներ գերիների, պատերազմի արդյունքնում Բաքվում բռնի պահվող անձանց և այսպես կոչված արդեն «դատապարտված» Ադրբեջանի բանտերում գտնվող մեր տղաների վերադարձի մասին:
 
- Պետք է հստակ պահանջ լիներ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում արդեն մեկ տարուց ավել գտնվող Ադրբեջանի զորքերի հետքաշման մասին, ոչ հայելային, այլ կոնկրետ հետքաշման:
 
Այս ամենը պետք է լիներ հստակ, առանց տողատակերի և այլ հնարքների: Իսկ ի՞նչ ունենք մենք արդյունքում: Անդրադառնանք կետ առ կետ.
 
1. «Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք»: Սա կետ չէ, պրեամբուլա է, իրականում հորինված ծավալ:
 
2. «Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»: Իրականում այս պնդումը պատերազմից հետո ստորագրված փաստաթղթերի և ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ստորաբաժանումների` Հայաստանի սուվերեն տարածքում գտնվելու ֆոնին խղճուկ է և անտեղին: Երկրորդ, իսկ իրականում առաջին այս կետը պիտի լիներ պահանջ, և ոչ` հնազանդում:
 
3. «Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Այս ձևակերպումը ամենավտանգավորն է և Արցախի հայանպաստ լուծման վերջնական տաղումը: Այստեղ նշվում է Արցախում ապրող հայերի անվտանգության խնդիրը, ինչը անկախ Արցախում երբևէ չի կարող առաջանալ, այն բնորոշ է միայն Ադրբեջանի կազմում գտնվող Արցախի և այնտեղ ապրող հայերի պարագայում: Միայն Ադրբեջանում: Նույնը նրանց իրավունքների և ազատությունների մասին է, հայը իր հողում, իր երկրում չունի առանձին կետով պաշտպաված լինելու անհրաժեշտություն:
 
Եվ միակ իրավունքը, որ պետք է հստակ շեշտել` ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրավունքն է, ինչը, ինչպես տեսնում եք, չկա: «ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցեր» լղոզված ձևակերպումը ոչ այլ ինչ է, քան ընտրություն Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության, մարզի, շրջանի թե վերջնական միաձուլման միջև: Սա վերջն է, Արցախի հարցի վերջը, ավարտը, հաշվի առնելով այն փաստը, որ այս խղճուկ փաստաթղթում չկա և որևէ անդրադարձ Ադրբեջանի պայմանին` ապագայում որևէ տարածքային պահանջ չներկայացնելու պարտավորեցմանը:
 
4. «Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)»։ Սա կետ չի, սա պարտվածի, ծնկածի փորձ է հիշեցնելու չկատարված պարտականությունները` գերիների մասով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ունի կանխատեսելի պատասխան` իրենք մեր տղաներին գերի չեն համարում, այլ` հանցագործ, դատապարտյալ: Մեր իշխանությունները դա գիտեն, պարզապես սա գրել են, որ, օրինակ, դեպի Գյումրի ճանապարհ փակողների աչքերին հերթական շղարշը փռեն, թե իբր զբաղվում են գերիների վերադարձի հարցով:
 
5. «Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա»: Սա ևս կետ չի, այլ նախաբանի մաս` կտրված և արհեստական կետ դարձրած: Առավել ևս անհեթեթ է, քանի դեռ Բաքվում կան բռնի պահվող մեր տղաները, քանի դեռ Ադրբեջանի զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում են, քանի դեռ ադրբեջանական զորքերը ահաբեկում և շարունակում են գրավել Արցախի գյուղերը` Փարուխի օրինակով:
 
6. «Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»: Սա էլ է վտանգավոր կետ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի մեկ մանդատ` Արցախի հարցի վերջնական լուծում, և եթե այս բանակցություններն անց են կացվելու ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, ապա սա Արցախի հարցի վերջնական լուծումն է:
 
Ինչպես տեսնում եք, այս կետերում չկա Արցախի հարցի լուծմանն մասին այս նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում հաստատված 3 սկզբունքների մասին որևէ անդրադարձ (ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառում և տարածքային ամբողջականություն), ստացվում է, որ Ադրբեջանին Հայաստանի կողմից ներվեց պատերազմը, ներվեց այս կետերի խախտումը, ուժի կիրառմամբ ձեռք բերված «հաղթանակը» լեգիտիմացվում է, իսկ հետագայում Ադրբեջանին և Թուրքիային ռազմանակ հանցագործությունների մեջ մեղադրելու հնարավորությունը փակվում է հենց Հայաստանի կողմից: Սա իրոք վերջն է, և վստահաբար չի կարելի սա թույլ տալ», - գրել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:


Բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Թշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացումԼավագույն մանկական ներկայացում ճանաչվեց «Փայլոու»-նԼավագույն պլաստիկական ներկայացում ճանաչվեց «Սիրո պատմություն Նյու-Յորքում»-ըԼավագույն ներկայացում ճանաչվեց «Ինկած բերդի իշխանուհին»Տարվա լավագույն կին դերակատար ճանաչվեց Արաքսյա ՄելիքյանըԱռաջարկություն՝ «Արտավազդ»-ի բեմից. ռուսական թատրոնի նախկին տնօրենը ներկային ծրարն էլ հանձնեցՈսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասինՄեզ համար չկան ոչ բարեկամական երկրներ, կան մի շարք պետությունների ոչ բարեկամական էլիտաներ․ ՊուտինՌուսաստանը ողջունում է Հայաստանում ԲՐԻԿՍ համաժողովն անցկացնելու նախաձեռնությունըՀայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ.Վարդան ՈսկանյանԵթե Փարիզին հետաքրքրեր ՀՀ-ի և Ադրբեջանի ճակատագիրը, չէր խանգարի պայմանավորվածությունների կատարմանըՄենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ ԶախարովաԱդրբեջանից ՀՀ-ի հասցեին կեղծ մեղադրանք է հնչում, «նեղվել են» Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցիցՈւր է տանելու ալիեւյան փեսա աղալարովների հետքըԿանգնելու կամ հետ քաշվելու լիմիտ Մոսկվան այլեւս չունի«Իրենց գլոբալիստական ծրագրերով հիմա էլ ընկել են խեղճ երաժիշտների հետեւից». ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵԼ ՈՉ ԹԵ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԸ, ԱՅԼ` ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода