Գուրգեն Հովհաննիսյանի 3-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում
ՍպորտԲռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում իր 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Հովհաննիսյանի մրցակիցը ամերիկացի Ջեսս Բրայնն էր, որին հայ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել։