Տղե՛րք, ամո՛թ է, մի՛ ծառայեք Նիկոլին. Անահիտ Մութաֆյան
Մշակութային«Վստահ եմ, որ ՀՀ Ոստիկանությունում դեռեւս կան արժանապատիվ հայեր, տղամարդու արժանապատվություն ունեցողներ: Ես դա զգում եմ ամեն օր, ամեն ակցիայի ժամանակ։ Տղերք, եթե դուք սիրում եք ձեր հայրենիքը, եթե սիրում եք ձեր ընտանիքը, ապա հանեք Նիկոլի ու թուրքի պաշտպանի համազգեստը ու միացեք մեզ։ Խոստանում եմ անաշխատանք չեք մնա, քանի որ գիտեմ շատերդ մնացել եք այդ շարքերում զուտ աշխատավարձի համար, բայց հիշեք այսօր կերակրելով ձեր ընտանիքներին, վաղը կերակրված ձեր ընտանիքներին հանձնելու եք թուրքին։
Տղերք, դուք այն արժանապատիվ տղերքի ընկերներն եք, որոնց Շուշիում փուռը տվեցին, տղերք դուք էն արժանապատիվ տղերքն եք, որոնք մինչ 2018 թվականը զուտ հարգանք էին արժանանում քաղաքացիների մոտ, տղերք դուք են ուժեղ տղերքն եք, որոնց հետ ուզում էին ամուսնանալ հայ ամենալավ աղջիկները ու հպարտանալ, որ ոստիկանի կին են։ Այսօր ձեզնից խլել են ձեր արժանապատվությունը, ձեր համազգեստի արժանապատվությունը ու պահակ դարձրել մեկին` ով ատում է հային ու Հայաստանը, ով թքած ունի հայրենիքի վրա։
Տղե՛րք, սթափվե՛ք, հայրենիք ենք կորցնում։ Տղե՛րք, ամո՛թ է, մի՛ ծառայեք Նիկոլին... Տղե՛րք, տղա եղեք ու թույլ մի տվեք, որ կինը ձեզ ամոթանք տա, արթնացրեք ձեր մեջի հային, արթնացրեք ձեր մեջի հայ ու արժանապատիվ տղամարդուն...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: