Լուկաշենկոն Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը
ՀասարակությունԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 16-ին Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Պուլ Պեռվոգո» Telegram-ալիքը:
Նշվում է, որ մայիսի 16-ին Մոսկվայում ՀԱՊԿ-ը կրկնակի տոն կնշի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը։
«Հոբելյանական թեմայից բացի, երկրների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանում եւ աշխարհում իրավիճակի արդի հարցերի շուրջ, կքննարկեն ի հայտ եկած տարբեր մարտահրավերներին եւ սպառնալիքներին համատեղ արձագանքելու քայլերը:
Երկկողմ ձեւաչափով բանակցություններ են նախատեսվում Լուկաշենկոյի եւ Պուտինի միջեւ։ Զրույցի հիմնական թեմաներից է լինելու համագործակցության զարգացումը եւ համատեղ աշխատանքը ներմուծման փոխարինման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։