Քո կողքին աշխարհի ամենաբարձր կետում էինք, էլ ոչ ոք մեզ էդքան մեծ հիացմունքով չի նայելու քո փոխարեն․ Հերոսի քույրիկների գրառումը առանց հուզվել անհնրար է կարդալ
Հասարակություն44-օրյա պատերազմում անմահացած հերոս, ապագա բժիշկ Արտյոմ Բաբայանի քույրիկների՝ Աստղ, Արեւ Բաբայանները գրում են․
Գիտեք՞ ապրել չի նշանակում ուղղակի շնչել, չի նշանակում ուղղակի ֆիզիկական գոյություն ապահովել։ Ապրել նշանակում է իջնել ու բարձրանալ, ընկնել, սրբել ծնկների արյունն ու նորից վեր կենալ։ Գիտեք՞ մահից բացի, կյանքի ամենամեծ կորուստն այն է, ինչ մեռնում է քո մեջ, երբ դեռ ողջ ես։ Ամենասարսափելին կյանքում` կորցնել նրան առանց ում շնչելը դժվար է դառնում, առանց ում օդը չի հերիքում։
Քո կողքին աշխարհի ամենաբարձր կետում էինք։ Կարոտում ենք աչքերդ, հասկանալուց հետո, որ ոչ ոք մեզ էդքան մեծ հիացմունքով չի նայելու քո փոխարեն։
Կապ չունի քանի կյանք հետո կհանդիպենք...
Կգրկենք քեզ ու էլ երբեք չենք կորցնի...