Ռոնալդուն դուրս է մնացել ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկից
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում, հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։
Լավագույնի կոչման համար կպայքարեն` Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Մուհամեդ Սալահը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Ժոաո Կանսելոն, Կևին Դե Բրույնեն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Բուկայո Սական («Արսենալ»), Հյոնգ-մին Սոն («Տոտենհեմ»), Ջարոդ Բոուենը («Վեսթ Հեմ»):
Ռոնալդուն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: