Grand Chess Tour. Նախավերջին տուրից հետո Արոնյանը մրցաշարի առաջատարն է
ՍպորտԲուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչնու հետ:
Խաղաղ ելք ունեցան նաև Ուեսլի Սոյի և Ալիռեզա Ֆիրուջայի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Բոգդան-Դանիել Դյակի, Ֆաբիանո Կարուանայի ու Ռիխարդ Ռապորտի մրցախաղերը: Իսկ Լենիեր Դոմինգեսը հաղթանակով ավարտեց պարտիան Շահրիյար Մամեդյարովի հետ։
Նախավերջին տուրից հետո 5-ական միավորով աղյուսակը շարունակում են գլխավորել Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն: Նրանց կես միավոր է զիջում Մաքսիմ Վաշիե-Լագրավը: 4-ական միավոր են վաստակել Լենիեր Դոմինգեսը, Ալիռեզա Ֆիրուջան, Բոգդան-Դանիել Դյակն ու Ֆաբիանո Կարուանան:
Վաղը տեղի կունենա մրցաշարի վերջի տուրը,որի շրջանակներում Արոնյանը սպիտակներով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ: