ԱԱ. Անի Հովսեփյանի երկրորդ հաղթանակը Թուրքիայում
Սպորտ
Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակն է տոնել։
«Մեր մարզուհին այս անգամ մրցեց Ճապոնիան ներկայացնող Արիսա Տուբասայի հետ ու կրկին հաղթեց մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Անին ուներ առավելություն և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան:
Ավելի վաղ Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին»,- այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։