«Ռեժիմի տարրական բանսարկությունն է, հրահանգ է եկել, որ օրը մեկին, մի թղթով կանչեն». Էդուարդ Շարմազանով

Թավշյա տեռոր

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրավիրվել է Քննչականի Կենտրոնի բաժին։

«Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին։
Հ.Գ. Իմ անունը՝ պայքար է, վախճանը՝ հաղթանակ։
Գարեգին Նժդեհ»,- գրել էր նա։

Քննչականի Կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո 168.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդպես էլ չի հասկացել, թե ինչու են իրեն հրավիրել քննչական։

«Չնայած իմաստը հասկացա, թե ինչու են կանչել՝ մի քանի ժամով կտրեն  աշխատանքից, նյարդայնացնեն, տանեն-բերեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, սրանք 2012 թվականի դեպք են հիշել, ճիշտ է՝ ես չեմ էլ մտաբերում, բայց 2012 թվականին,  ըստ իրենց՝ գեյ կամ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց ակումբի վրա ազգային, պահպանողական հայացքներ ունեցող երիտասարդներն ինչ-որ հարձակում են արել, և ըստ իրենց, ես էլ անձնական երաշխավորություն եմ տվել, որ նրանց խափանման միջոցը փոխեն։ Իմ պատգամավորական գործունեության ընթացքում տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր մարդկանց անձնական երաշխավորություն եմ տվել՝ օգտվելով իմ պատգամավորի լիազորությունից։ Հիմա ի՞նչ, եթե հիմա էլ լինի նման ազգային ու պահպանողական մարդկանց խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխել՝ կփոխեմ, բա հո չե՞մ թողնելու՝ գնան կալանքի»,- նշեց Է. Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Քննչականում այդպես էլ չի հասկացել՝ ինչ կարգավիճակով են իրեն հրավիրել, և կատակով հավելեց՝ հաստատ մեղադրյալի կարգավիճակով չի եղել։

«Իրենք էլ կոնկրետ բան չգիտեն, ես այդ հանգամանքները չեմ հիշում, 10 տարի առաջ է եղել։ Ասում են՝ կոնկրետ հիշո՞ւմ եք, ի՞նչ եք արել, ինչպե՞ս եք արել, ի՞նչ եմ արել՝ պատգամավորի իրավունքն է անձնական երաշխավորություն տալը։ Նման դեպքերը եզակի չեն, բազմաթիվ դեպքեր կան, որ պատգամավորներն անձնական երաշխավորություն են տալիս։ Բայց սրանց կանչելու նպատակը ո՞րն էր, ի՞նչ էր՝ այդպես էլ չհասկացա։

Երևի ուզում են ցույց տան, որ Հայաստանում ոչ տոլերանտ ենք, բայց իմ հայացքները բոլորն էլ գիտեն՝ մշտապես դեմ եմ եղել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց, աղանդավորների քարոզներին»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև ընդգծեց, որ Քննչականում ասել են, թե այդ թեմայի վերաբերյալ ինչ-որ մեկը գրառում է արել, այդ պատճառով էլ հիշել են։

«Ռեժիմի տարրական բանսարկությունն է, հրահանգ է եկել, որ օրը մեկին, մի թղթով կանչեն։ Վաղն էլ կարող է կանչեն ու ասեն՝ 1896 թվականին ինչ-որ բան է եղել՝ դուք տեղյա՞կ եք։ Կարող է համացանցում մեկն ինչ-որ բան գրի, կանչեն, ասեն՝ 2005 թվականին նման բան է եղել՝ հիշո՞ւմ ես, կամ ճանաչո՞ւմ ես այս մարդուն։ Ֆրանսիայի հրապարակում շատ մարդկանց հետ եմ նկարվում, ի՞նչ իմանամ ճանաչո՞ւմ եմ նրանց։ Սա անիմաստ, անհեթեթ ու աննպատակ քաշքշուկ է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Երեւանը ՔՊ-ական անտերության մեջ. տեսանյութ Կա զոհի մեկ այլ տեսակ` արժանապատիվ տեսակ, ով ուժեղ հարվածից ոչ թե տապալվում է, այլ ուղղվում.Հոգեբանի բացառիկ վերլուծությունըՄոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. ՔերոբյանԱԺ-ն ընդունեց ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային Երևանում բնակարանով ապահովելու նախագիծըՀայաստանի հետ բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա․ ԲայրամովՀայտնի փաստաբանը ահազանգում է. Ինչ իրավական խնդիրներ է առաջացրել այսօրվանից ուժի մեջ մտած օրենքը«Կարո՞ղ ա ես ձեզ պետք ա հիշեցնեմ՝ էս ինչ օրը սենց եմ ասել ու ոչ մի ռեակցիա». Փաշինյանը բարկացավԱշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիաԲորիս Ջոնսոնը հրաժարական է տալիսԳՇ պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. խորհրդարանն ընդունեց նախագիծը«3 ամիսն ամռան համար քիչ ա»․ Արեւիկ ՈւդումյանԳողացել են ատամները․ Կատյա Լելը պատմել է այլմոլորակայիններ տեսնելու դեպքի մասինԲրեդ Փիթն անբուժելի հիվանդություն ունիԼիլի Մորտոն լողազգեստով ցուցադրել է փարթամ բարեմասնություններըԿոմիտասի անվան պանթեոնում բացվեց Ջիվան Գասպարյանի կիսանդրին«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ցեղասպանությունից հրաշքով փրկված և ԱՄՆ գաղթած հայ երիտասարդի մասին ֆիլմով «Ո՞ւմ հետ, ի՞նչ խոսենք։ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողներին ի՞նչ բացատրենք՝ բանակի կարևորությունը». Տիգրան ԱբրահամյանԴեն Բիլզերյանը եկել է Հայաստան «Ծնունդդ շնորհավոր արկածախնդիր իմ սիրելի էակ»․ Լուսինե Թովմասյանը հրապարակել է ամուսնու հետ լուսանկարԱյդ որոշումը նրան օգուտ կտա. Յուրա Մովսիսյանը` Սպերցյանի ապագայի մասինԵզակի պրոֆեսիոնալների մեջ կարող եմ առանձնացնել լրագրող Գայանե Զարգարյանին, ով միշտ կարողանում է գտնել ոսկե բանալին ու ժանգոտած կողպեքը3 մլն բնակչություն ունեցող Հայաստանն ունի 500.000 թերսնվողներԱրցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ«Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ Ռոնալդուն հեռանալու է2022թ. աշխարհում 40 մլն մարդ Ուկրաինայում իրավիճակի պատճառով կբախվի սովի խնդրինՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՅՈՒՆԵՍԿՕ-ի անդրադարձը «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Իրան-Հայաստան հայտինԴուք ինձ հունից հանում եք, համառորեն ուզում եք ինձանից ինչ-որ պատասխան ստանալ. Վահե Հակոբյանի նյարդերը այլեւս տեղի են տալիսՎրաստանն առաջարկել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների անդամների հանդիպում անցկացնելՀայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի ՇամխանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԸնդդիմադիրների գրպանից՝ ՔՊ-ականների գրպանը.ինչո՞ւ են պահում աշխատավարձերը․ «Հրապարակ»Ինչու Փաշինյանը չէր գնացել Բրյուսովի միջոցառմանը․ «Հրապարակ»Հուլիսի 7. Օրվա խորհուրդԱմեն ինչ թանկացել է. ինչ գներ են շուկայում (Video)Ալեքս Միրզոյանը հայտնվել է ռուսական ֆիլմում՝ իտալացի լեգենդար ֆուտբոլիստների հետԳոնե մեկ տրամաբանական պատճառ ներկայացրեք մարդկանց՝ մանդատները պահելու այս ինքնամոռաց ելույթներից հետո. ԲաբայանՁեր պաշտպանած հայրենիքում գինու փառատոն է, 50 cent-ի համերգ ու երկրի սահմաններին զորավարժություններ անող թշնամի. Հենրիխ ԴանիելյանՆիկոլն ամենաշատը վախենում է իրականությանն ուղիղ աչքերով նայելու փաստից․ Արթուր ԹովմասյանԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Манжерок» միջազգային երիտասարդական փառատոնին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է Հայաստանը. Հենրիխ ԴանիելյանՀայրենիք կործանողն ու սեփական ժողովրդին հայրենազրկողը արժանի չէ առողջ ուժերի հետ համագործակցության. Արտակ ԶաքարյանԻնչպես է անցել դերասան Հովհաննես Գասպարյանի հարսանիքը եւ ովքեր էին ներկա (Ֆոտոշարք)«Ֆիլիպին պատմել էի Գառնիի մասին». ԲԵԴ­ՐՈՍ  ԿԻՐ­ԿՈ­ՐՈՎՀայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ` երկրորդ հայր. երգչի եղբոր բացառիկ զրույցըՊետք է մեր գրականությունը «զենք» դարձնենք. Հերմինե ԱվագյանԱնդրեյ Ռազինը Յուրի Շատունովի մահվան մեջ մեղադրել է Ստավրոպոլի դատավորինԵղանակը՝ առաջիկա օրերինԿարլոս Սանտանան բեմում ուշագնաց է եղելԱՄՆ-ն Ուկրաինայի վերաբերյալ «անկեղծ զրույց» կունենա Չինաստանի հետՔաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են. Ֆիդանյանի մեկնաբանությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ