Սերգո Երիցյանի անդրադարձը՝ Գրետա Մեջլումյանի նոր լույս տեսած գրքին
ՄշակութայինՀեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, դասախոս, Հայաստանի ժուռնալիսների միության անդամ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՈՒրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել,որ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել մի հետաքրքիր ու կարևոր ուսումնական ձեռնարկ`"Բեմական խոսքի համակարգը"վերնագրով,որի հեղինակը Հայաստանի վաստակավոր արտիստ( Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոններում բազում բարձրակարգ դերեր կերտած),դասախոսական երկարատև փորձ ունեցող Գրետա Մեջլումյանն է։Այլ խոսքով ,գիրքը բեմական արվեստի այբուբենը և գաղտնիքները ներկայացնող մի ամբողջական աշխատություն է,որը այսօր շատ է անհրաժեշտ բեմական արվեստ մուտք գործող ուսանողների համար`նրանց ներկայացնելով բեմական խոսքի առանձնահատկությունները և բաղկացուցիչները`առոգանության,ուղղախոսության,ձայնի,շնչառության կառավարման և այլ նորմերի կիրառման յուրահատկություններով։ Բնական է,որ բեմական արվեստի գաղտնիքները ներկայացնելիս ,Գրետա Մեջլումյանը կարողանում է վարպետորեն օգտագործել է իր տեսապրակտիկ հարուստ փորձը։Շատ գրավիչ, տրամաբանական,կուռ ու ամբողջական է ստացվել ուսումնական ձեռնարկի բովանդակությունը և կառուցվածքը։Այն բաղկացած է երեք մասից("Խոսքը և բեմը",`տեսական և գործնական բաժիններով, "Բանավոր խոսքի լեզուն","Բեմական խոսքի արվեստը"),որոնցից յուրաքանչյուրում`առանձին վերնագրերի և ենթավերնագրերի ներքո,ներկայացվում է մասնագիտական անհրաժեշտ հմտությունների և կարողությունների էությունը,որը հարկ եղած դեպքում համեմվում գրականության և արվեստի մեծերի ցայտուն օրինակներով ու հասցեական մոտեցումներով։ Գրետա Մեջլումյանի տասնամյակների դերասանական և մանկավարժական հարուստ փորձը իսկապես հնարավորություն է տվել հեղինակին ստեղծել բեմական խոսքի մասնագիտական խորքերը բացահայտող գիրք,որը նախատեսված է այսօրվա ուսանողի`ապագա արվեստագետի համար։Այն Գրետա Մեջլումյանի երկար տարիների փորձի,անընդհատ պրպտումների ու որոնումների արդյունք է։Ուստի շնորհավորենք հեղինակին ինքնատիպ ու շատ անհրաժեշտ գրքի "էդիթ Պրինտ"հրատարակչության կողմից լույս ընծայելու առթիվ և համարենք,որ դրանով նաև մեծ ներդրում է կատարվել ուսումնական ձեռնարկների լրացման գործում»։