ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի(Կարդալ բջջային տարբերակը)
MATRIX 2022
Հոլիվուդից հայտնում են, որ հռչակավոր «Մատրիցա» ֆիլմի արդիականացրած տարբերակում դասական «Արթնացի՛ր, Նեո» կոչի փոխարեն հնչելու է «Զարթնի՛ր, լաո»:
* * *
ՍՅՈՒՆՅԱՑ ՄԱՅԼԻ ՔՅԱՆԴՐԲԱԶԸ
(ՆԻԿՈԼԻ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՍՅՈՒՆՅԱՑ ՈՂՋՈՒՅՆԻ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայ դատի գրասենյակից հայտնում են, որ իրենք ակցիայի հետ կապ չունեն, ուղղակի Նիկոլը Հոլանդիայի Սյունյաց մայլեն էր ընկել:
* * *
ԴԱՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Ըստ Իլհամ Ալիեւի` Նիկոլն ընդդիմությանը սպառնացել է, որ եթե անհնազանդության ակցիաները չդադարեցնեն, նա խաղաղության համաձայնագիրը Հրայր Թովմասյանի նվիրած գրիչով կստորագրի:
* * *
ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ
Ա՛յ մարդ, սենց է՞լ կրակ կլինի, ոստիկանության բարեփոխումների վրա միլիարդներ ծախսեցին, էլի որոշ ոստիկաններ քացի տալու թարգը չտվին:
* * *
ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ
Ֆինանսների նախարարությունից հայտում են, որ դոլարի վերջին արժեզրկումներից հետո, ի հակադրություն «Ապրելու երկիր» կուսակցության պետռեգիստրում գրանցվել է «Յոլա գնալու երկիր» կուսակցությունը:
* * *
ԱԲՍՈՒՐԴ
(ԱՐՑԱԽՈՒՄ ԳԵՆԵՐԱԼ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ (ՕԳԱՆՈՎՍԿԻ) ԿՈՂՄԻՑ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՇՈՒՐՋ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՐԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Արցախում կարող է մարտական գեներալը ատրճանակով պարկովչիկ դառնա:
* * *
ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ըստ քաղտեխնոլոգների` անհնազանդության շարժումը Վազգեն Մանուկյանին վերակենդանացրեց եւ բերեց Ֆրանսիայի հրապարակ, քանի որ շարժմանը Բայդենի պակաս կար:
* * *
ՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ
Ըստ անհնազանդության շարժման, Վազգեն Մանուկյանը «պոզնի է», հա՛մ գնացքից է ուշանում, հա՛մ էլ «Զարթնիր լաո»-ին մի ամիս հետո է արձագանքում:
* * *
ՌԵՄԻՔՍ
– Խեղճ Նիկոլը մեռավ լալով,
Ալամ աշխարհներ ման գալով: