Iravunk.com | Ինչու էր Լավրովը գլխավորում Բայրամով-Միրզոյան հանդիպումը
Քիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակ Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Վտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակ Հայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջան ԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասին ՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվել Ինչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.am ՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան Մոսկվա Երեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ Եսայան Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազան

Ինչու էր Լավրովը գլխավորում Բայրամով-Միրզոյան հանդիպումը

Միջազգային

Նիկոլի հայտարարած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպումն (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=226747&l=am) իրեն երկար սպասել չտվեց: Դա մի կողմից իր հերթին է հաստատում ԱՄՆ պետքարտուղարության այն պնդումը, թե Հարաստան-Ադրբեջան ուղղությամբ պետք է սպասել «առաջիկա հստակ քայլերին»: Ու մյուս կողմից, նույն հանդիպումը եկավ իր հերթին հուշելու, որ ո´չ Ալիեւը եւ ո´չ էլ Նիկոլը, եթե անգամ շատ ցանկանան, կամ Վաշինգտոնը շատ «խնդրի», մոսկովյան վեկտորից շեղվելու քիչ շանսեր ունեն: Համենայնդեպս այն, որ Նիկոլի` Նիդերլանդներից վերադառնալուն զուգահեռ ՀՀ ԱԳՆ-ն տարածեց տեղեկատվություն, որ Միրզոյանը ոչ միայն Դուշանբեում` ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, այլ նաեւ, որ դրան կմասնակցի նաեւ Լավրովը, գալիս է իր հերթին հուշելու, որ ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական այս գործընթացը Մոսկվայից խլելու վաշինգտոնյան փորձերը դեռ ապարդյուն են: Առավել եւս, որ Միրզոյանը Դուշանբեում հայտարարեց նաեւ, որ սահմանաձատման հանձնաժողովի (ըստ ամենայնի, այդ ֆունկցիան կիրականացնի կոմունիկացիաների հարցով փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովը) առաջին նիստը եւս Մոսկվայում է լինելու:
Նման իրավիճակի համար, ըստ որոշ փորձագիտական քննարկումների, Վաշինգտոնն ունի նաեւ «Բ» պլան: Այն է` փորձել տարածաշրջանը տանել նոր պատերազմի ուղղությամբ: Դրա համար պարզապես պետք է որ Ալիեւը վստահություն ունենա, թե` այս խառը իրավիճակում ռուսների ուժերը կարող են չբավարարել երկու ճակատով պատերազմելու համար: Գումարած դրան, որ Ռուսաստանն ու Իսրայելն ունեն հակասություններ, նաեւ Թուրքիան «փոքր եղբորը» մենակ չի թողնի: Այսինքն, այս ամենի հանրագումարում Ալիեւը կարող է ունենալ Արցախը, ապա նաեւ` Սյունիքն իրենով անելու բացառիկ հնարավորություն: Իսկ ապագայի համար, ինչպես ցույց տվեց պետքարտուղարի հետ Ալիեւի վերջին խոսակցությունը, Արեւմուտքն Ադրբեջանի համար տեսնում է Եվրոպայի էներգետիկ մատակարարի միանգամայն խոստումնալից հեռանկարը: Ալիեւը, իհարկե, կցանկանա այս խաղի մեջ մտնել: Բայց դա կարող է մահացու վտանգավոր լինել, եւ այս առումով հազիվ թե պատահական լինեին ռուսական վերլուծական լրջանակների միջոցով Մոսկվայից Ալիեւին հղված նախազգուշական մեսիջները:
Այսպես, Ստանիսլավ Տարասովն Ալիեւին նախ հիշեցրեց. «Երբ Բաքուն ակնարկում է, որ նրանք (խաղաղապահները- հեղ.) ժամանակավոր են այնտեղ, մենք կհիշենք Գյուլիստանի պայմանագիրը, Թուրքմենչայի պայմանագիրը: Մենք կհիշենք, թե սա ում հողերն է: Բաքվին խորհուրդ չեմ տալիս նման խաղեր խաղալ: Նրանք պետք է երախտապարտ լինեն իրենց ստացածի համար եւ շատ զգույշ լինեն ռուս խաղաղապահների հարցում»: Ապա Տարասովն անցավ ուղիղ զգուշացման. «Ուկրաինան արդեն խաղացել է: Պետք չէ Անդրկովկասում իրավիճակը հասցնել եռման կետի, որպեսզի Մոսկվան արթնանա, ինչպես նաեւ հայտարարի իր իրավունքները: Ղարաբաղը Ռուսական կայսրության մաս է կազմել 1813թ.-ին: Ուզես, թե չուզես, դա փաստ է: Այն ժամանակ Ադրբեջանը չկար: Սրանք այն խանություններն էին, որոնք մտնում էին Պարսկական կայսրության մեջ: Իրանի հետ բանակցություններում կարող ենք բարձրացնել հենց Ադրբեջանի գոյության կարգավիճակի հարցը...»:
Գյուլիստանի եւ Թուրքմենչայի ռուս-իրանական պայմանագրերի հիշեցումը, իհարկե, Ալիեւի համար լուրջ ազդակ է: Այդ պայմանագրերը գործող են, դրանց հիման վրա ստեղծվել է ռուս-իրանական սահմանը, որն այսօր էլ Իրանի համար հյուսիսային սահման է: Այսինքն, եթե ՌԴ-ն այդ պայմանագրերը դարձնի իրավական հիմք եւ որոշի դրանց հիման վրա վերականգնել Իրանի հետ սահմանը, առավել եւս, եթե դա անի Թեհրանի հետ պայմանավորված, իսկ հիմքում դրվի ոչ միայն ռուսական, այլ` իրանական բանակը, Ալիեւի համար կարող է անելանելի իրավիճակ ստեղծվել: Կգնա՞ նման քայլի Իրանը. Թեհրանը քանիցս հայտարարել է, որ տարածաշրջանում թյուրքական նկրտումներով սահմանային որեւէ փոփոխություն չի նախընտրի: Եվ եթե Ալիեւը հանկարծ որոշի գնալ տարածաշրջանը «պայթեցնելու» ուղղությամբ, մեծ է հավանականությունը, որ Թեհրանը եւս մեծ ուրախությամբ կհիշի Գյուլիստանի եւ Թուրքմենչայի մասին: Առավել եւս, երբ ռուս-իսրայելյան հարաբերություններն այսպես սրվում են, եւ Ալիեւի օգնող ուժերից մեկն էլ հենց Իսրայելն է` Իրանի թիվ 1 թշնամին:
Եվ այն, որ այս ամենից հետո հայտարարվում է Լավրովի մասնակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին, որտեղ առանցքը, ըստ ամենայնի, կլինի «Եռակողմ ձեւաչափով» «խաղաղության պայմանագրի» հարցը` Արցախի կարգավիճակի հետագա որոշման ընդգծմամբ, ունի իր տրամաբանությունը: Ավելին, որ այդ պայմանագիրն արդեն այս ամսվա ընթացքում կարող է ներկայացվել ստորագրման: Ամեն դեպքում, Նիկոլը մայիսի 16-ին մեկնելու է Մոսկվա: Այդ օրը սպասվում է նաեւ փոխվարչապետների եռակողմ խմբի նիստը: Միգուցե Ալիեւին է՞լ են կանչելու: Մոսկվայում ՀԱՊԿ-ի նիստ է լինելու, եւ Ալիեւը կարող է այդ կառույցի հետ համագործակցության «անսպեսելի սուր նոպա» ունենալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Քիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода