Օրվա խորհուրդ. Ապրիլի 19 Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Մոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել «Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը «Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց Նիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն Սողոմոնյան Ոչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանը Ուկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է Օչերետինոն Մարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս

Ինչու էր Լավրովը գլխավորում Բայրամով-Միրզոյան հանդիպումը

Միջազգային

Նիկոլի հայտարարած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպումն (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=226747&l=am) իրեն երկար սպասել չտվեց: Դա մի կողմից իր հերթին է հաստատում ԱՄՆ պետքարտուղարության այն պնդումը, թե Հարաստան-Ադրբեջան ուղղությամբ պետք է սպասել «առաջիկա հստակ քայլերին»: Ու մյուս կողմից, նույն հանդիպումը եկավ իր հերթին հուշելու, որ ո´չ Ալիեւը եւ ո´չ էլ Նիկոլը, եթե անգամ շատ ցանկանան, կամ Վաշինգտոնը շատ «խնդրի», մոսկովյան վեկտորից շեղվելու քիչ շանսեր ունեն: Համենայնդեպս այն, որ Նիկոլի` Նիդերլանդներից վերադառնալուն զուգահեռ ՀՀ ԱԳՆ-ն տարածեց տեղեկատվություն, որ Միրզոյանը ոչ միայն Դուշանբեում` ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, այլ նաեւ, որ դրան կմասնակցի նաեւ Լավրովը, գալիս է իր հերթին հուշելու, որ ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական այս գործընթացը Մոսկվայից խլելու վաշինգտոնյան փորձերը դեռ ապարդյուն են: Առավել եւս, որ Միրզոյանը Դուշանբեում հայտարարեց նաեւ, որ սահմանաձատման հանձնաժողովի (ըստ ամենայնի, այդ ֆունկցիան կիրականացնի կոմունիկացիաների հարցով փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովը) առաջին նիստը եւս Մոսկվայում է լինելու:
Նման իրավիճակի համար, ըստ որոշ փորձագիտական քննարկումների, Վաշինգտոնն ունի նաեւ «Բ» պլան: Այն է` փորձել տարածաշրջանը տանել նոր պատերազմի ուղղությամբ: Դրա համար պարզապես պետք է որ Ալիեւը վստահություն ունենա, թե` այս խառը իրավիճակում ռուսների ուժերը կարող են չբավարարել երկու ճակատով պատերազմելու համար: Գումարած դրան, որ Ռուսաստանն ու Իսրայելն ունեն հակասություններ, նաեւ Թուրքիան «փոքր եղբորը» մենակ չի թողնի: Այսինքն, այս ամենի հանրագումարում Ալիեւը կարող է ունենալ Արցախը, ապա նաեւ` Սյունիքն իրենով անելու բացառիկ հնարավորություն: Իսկ ապագայի համար, ինչպես ցույց տվեց պետքարտուղարի հետ Ալիեւի վերջին խոսակցությունը, Արեւմուտքն Ադրբեջանի համար տեսնում է Եվրոպայի էներգետիկ մատակարարի միանգամայն խոստումնալից հեռանկարը: Ալիեւը, իհարկե, կցանկանա այս խաղի մեջ մտնել: Բայց դա կարող է մահացու վտանգավոր լինել, եւ այս առումով հազիվ թե պատահական լինեին ռուսական վերլուծական լրջանակների միջոցով Մոսկվայից Ալիեւին հղված նախազգուշական մեսիջները:
Այսպես, Ստանիսլավ Տարասովն Ալիեւին նախ հիշեցրեց. «Երբ Բաքուն ակնարկում է, որ նրանք (խաղաղապահները- հեղ.) ժամանակավոր են այնտեղ, մենք կհիշենք Գյուլիստանի պայմանագիրը, Թուրքմենչայի պայմանագիրը: Մենք կհիշենք, թե սա ում հողերն է: Բաքվին խորհուրդ չեմ տալիս նման խաղեր խաղալ: Նրանք պետք է երախտապարտ լինեն իրենց ստացածի համար եւ շատ զգույշ լինեն ռուս խաղաղապահների հարցում»: Ապա Տարասովն անցավ ուղիղ զգուշացման. «Ուկրաինան արդեն խաղացել է: Պետք չէ Անդրկովկասում իրավիճակը հասցնել եռման կետի, որպեսզի Մոսկվան արթնանա, ինչպես նաեւ հայտարարի իր իրավունքները: Ղարաբաղը Ռուսական կայսրության մաս է կազմել 1813թ.-ին: Ուզես, թե չուզես, դա փաստ է: Այն ժամանակ Ադրբեջանը չկար: Սրանք այն խանություններն էին, որոնք մտնում էին Պարսկական կայսրության մեջ: Իրանի հետ բանակցություններում կարող ենք բարձրացնել հենց Ադրբեջանի գոյության կարգավիճակի հարցը...»:
Գյուլիստանի եւ Թուրքմենչայի ռուս-իրանական պայմանագրերի հիշեցումը, իհարկե, Ալիեւի համար լուրջ ազդակ է: Այդ պայմանագրերը գործող են, դրանց հիման վրա ստեղծվել է ռուս-իրանական սահմանը, որն այսօր էլ Իրանի համար հյուսիսային սահման է: Այսինքն, եթե ՌԴ-ն այդ պայմանագրերը դարձնի իրավական հիմք եւ որոշի դրանց հիման վրա վերականգնել Իրանի հետ սահմանը, առավել եւս, եթե դա անի Թեհրանի հետ պայմանավորված, իսկ հիմքում դրվի ոչ միայն ռուսական, այլ` իրանական բանակը, Ալիեւի համար կարող է անելանելի իրավիճակ ստեղծվել: Կգնա՞ նման քայլի Իրանը. Թեհրանը քանիցս հայտարարել է, որ տարածաշրջանում թյուրքական նկրտումներով սահմանային որեւէ փոփոխություն չի նախընտրի: Եվ եթե Ալիեւը հանկարծ որոշի գնալ տարածաշրջանը «պայթեցնելու» ուղղությամբ, մեծ է հավանականությունը, որ Թեհրանը եւս մեծ ուրախությամբ կհիշի Գյուլիստանի եւ Թուրքմենչայի մասին: Առավել եւս, երբ ռուս-իսրայելյան հարաբերություններն այսպես սրվում են, եւ Ալիեւի օգնող ուժերից մեկն էլ հենց Իսրայելն է` Իրանի թիվ 1 թշնամին:
Եվ այն, որ այս ամենից հետո հայտարարվում է Լավրովի մասնակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին, որտեղ առանցքը, ըստ ամենայնի, կլինի «Եռակողմ ձեւաչափով» «խաղաղության պայմանագրի» հարցը` Արցախի կարգավիճակի հետագա որոշման ընդգծմամբ, ունի իր տրամաբանությունը: Ավելին, որ այդ պայմանագիրն արդեն այս ամսվա ընթացքում կարող է ներկայացվել ստորագրման: Ամեն դեպքում, Նիկոլը մայիսի 16-ին մեկնելու է Մոսկվա: Այդ օրը սպասվում է նաեւ փոխվարչապետների եռակողմ խմբի նիստը: Միգուցե Ալիեւին է՞լ են կանչելու: Մոսկվայում ՀԱՊԿ-ի նիստ է լինելու, եւ Ալիեւը կարող է այդ կառույցի հետ համագործակցության «անսպեսելի սուր նոպա» ունենալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Օրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода