«Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբ Իրանը հարվածեց, ու հիմա ո՞ւր է տանելու «մեծ խաղը» Ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում.Սարսափազդու մսնրամասներ Երեք պատերազմով անցած մարդը ի՞նչ է շինում ՔՊ-ում.Yerevan Times Հաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կրթություն չստացած ինտերնետային «աստղի» խոսքին այսօր ավելի շատ են կարեւորություն տալիս. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից ԶԱՐՄԱՆՔ

Վաշինգտոնին այս անգամ էլ չհաջողվեց արցախյան գործընթացը խլել Մոսկվայից

Միջազգային

Շարունակվում է «անբացատրելի» մնալ այն հարցը, թե ինչու Նիկոլն այս խառը օրերին հանկարծ վազեց Նիդերլանդներ, այն էլ` երկօրյա այցով: Մի կողմից, Հայաստանի ներքին վիճակն է ամեն պահ վերջնականապես պայթելու շեմին: Մյուս կողմից, չեն դադարում թուրք-ազերիական ճնշումները, ավելի ճիշտ` հենց այս օրերին նորից սկսում են թեժանալ: Եվ երբ այս ամենը թողած, երկրի ղեկավարի աթոռին նստած անձը գնում է օտարերկրյա այցերի, պետք է մեկ բացատրություն ունենա:

ՀՈԼԱՆԴԻԱՅԻՑ Ի՞ՆՉ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ ՆԻԿՈԼԸ

Ընդ որում, բացատրությունը բուն այդ այցի պաշտոնական թեմաները չէր: Ամեն դեպքում, Նիկոլն այնտեղ ունեցավ ինչ-որ հանդիպումներ, ելույթներ, որտեղ  նույն ստանդարտ հայտարարություններն էին: Ընդունողները եւս իրենց հերթին հրապարակային ելույթներում նույն ստանդարտ մտքերն էին հնչեցնում, որոնք այս փուլում լսել ենք տարբեր այլ երկրներից: Այսինքն, առնվազն միամտություն կլիներ մտածել, որ «ստանդարտությունն» էր այցի նպատակը: Առավել եւս, երբ Հոլանդիայի հայությունը, ինչպես սպասվում էր, «հարամեց» այցը` Նիկոլին դիմավորելով հայտնի կարգախոսներով պաստառներով` «Կապիտուլյանտ հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին» եւ այլն, որոնց էլ գումարվեց «Նիկոլ դավաճանի» կարգի վանկարկումները: Հենց միայն այս կանխատեսելի դիմավորումն աչքի առաջ ունենալով, Նիկոլը պետք է որ ձեռնպահ մնար ոչ միայն Նիդերլանդներ, այլ ցանկացած արտաքին այցից: Բայց  երբ անգամ այս հավելյալ խայտառակությունը ենթադրելով, նա գնում է նման այցի, իր հերթին է ակնարկում, որ դրա տակ իրականում այլ եւ խիստ կարեւոր իմաստ կա:
Չնայած, դեռ մինչ այցը, դա հասկանալի էր նաեւ, թե ինչու էր ընտրվել հենց Նիդերլանդները` ուլտրալիբերալիզմի եւ, մասնավորապես, բրիտանական ազդեցության առանցքային հենակետերից մեկը: Այսինքն, այս դեպքում եւս «ստանդարտ իրավիճակի» հետ գործ ունենք: Այն է` իրեն լիովին սպառած Նիկոլն այս պահին աշխարհում հետաքրքրություն է ներկայացնում մեկ հարցում` ինչ ուղղությամբ կտանի Ադրբեջանի հետ հայտնի գործընթացը, Արեւմուտքի՞, թե Ռուսաստանի վեկտորին համահունչ: Եվ վերջ, դրանից հետո «մավրին կմնա միայն հեռանալ»: Ավելին, քանի դեռ նա իր այդ վերջին «գործը չի արել», անգամ հեռանալու իրավունք չունի: 
Արդեն կարելի է նույնպիսի «ստանդարտ» համարել,  թե ինչ ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն հայ-ադրբեջանական ուղղությամբ: Գրեթե ամեն ինչ նույնն է` սահմանազատում, կոմունիկացիաներ եւ հանրագումարում` «խաղաղության պայմանագիր»: Միայն մեկ «փոքրիկ» տարբերությամբ. ռուսական ծրագիրը նախատեսում է պայմանագրում ֆիքսել, որ այն Արցախին չի վերաբերում: Այսինքն, որ արցախյան հակամարտությունն ապագայում դեռ պետք է հանգուցալուծել, իսկ դա ենթադրում է Արցախում ռուսական զորքերի անորոշ ժամանակով առկայություն` դրանից բխող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ: Ամերիկյան տեսլականը, որը հնչեց Բրյուսելում Նիկոլի եւ Ալիեւի հանդիպման շրջանակներում, եւ որը հետեւողականորեն փորձում է առաջ տանել պետքարտուղար Բլինկեն, ենթադրում է ընդամենը «խաղաղության համաձայնագրի» կնքում, որտեղ Արցախին որեւէ անդրադարձ չի լինի: Իսկ եթե չհոլովվի Արցախը, ապա դա կենթադրի, որ հակամարտություն չկա: Այսինքն, չկա նաեւ Արցախում ռուսական  զորքերի կարիքը...
Ի դեպ, մի շարք աղբյուրներ հավաստիացնում են, որ արդեն իսկ փաստացի, փաստաթղթային տեսքով գոյություն ունի «խաղաղության պայմանագրի» այդ երկու տարբերակները, եւ ներկայիս թիվ 1 հարցն այն է, թե կողմերը ո՞րը կստորագրեն: Եվ այն, որ Նիդերլանդների այցի առանցքը Նիկոլին ամերիկյան տարբերակի օգտին վերակողմնորոշելն է, այդ այցի նպատակի մասին հիմնական վարկածն է:

«ԱՌԱՋԻԿԱ ԻՆՉ ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐԻՑ» ԽՈՍԵՑ ԲԼԻՆԿԵՆԸ

Այն, որ իրոք բրյուսելյան սխեման առաջ տանելու ուղղությամբ ներկայումս գերակտիվ աշխատանքներ են ընթանում, հիմնավորեց նաեւ նախօրեին կայացած Բլինկեն-Ալիեւ հեռախոսազրույցը: Փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարն ինչ-որ թեմայով թվիթերյան գրառում է կատարում, արդեն իսկ հստակ ազդակ է, որ խնդիրը Վաշինգտոնի առաջնային ուշադրության կենտրոնում է: Ինչեւէ, Բլինկենը գրում է. «Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»: Պետքարտուղարությունն էլ զուգահեռաբար ներկայացրեց մանրամասներ, թե` կողմերը քննարկել են նաեւ «առաջիկա հստակ քայլերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը...»:
Թե այդ երբ են քննարկել, կոնկրետ ովքեր, ինչ «դրական դինամիկա» նկատի ունի պետքարտուղարը, չի բացատրվում: Սակայն այդ միտքը պարզ հուշում է, որ այս պահին ստվերային ակտիվ բանակցություններ կան: Ավելին, որ հասել են մի փուլի, երբ պետք է սպասել «առաջիկա հստակ քայլերի»:
Իսկ ահա Նիկոլը Նիդերլանդներում հայտարարեց. «Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցով, եւ արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան»: Այսինքն, արդեն ունենք սահմանազատման հարցով ներկայացուցիչ, որը պատրաստվում է հանդիպել ադրբեջանական ներկայացուցչի հետ: Իսկ դա նշանակում է, որ արտգործնախարարները սահմանազատման հետ գործ չունեն, զբաղվելու են «խաղաղության համաձայնագրով»: Կարճ ասած, սա հաստատում է «առաջիկա հստակ քայլերի» մասին ԱՄՆ-ի ասածը:
Բայց երկու տարբերակներից ո՞ր փաստաթուղթն է առաջնային: Պետքարտուղարության հաղորդագրության մեջ նաեւ նման միտք կա. «Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել` փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաեւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում եւ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում` օգնելու երկրներին գտնել տեւական համապարփակ խաղաղություն»: Եթե պետքարտուղարությունը խոսում է բանակցային տարբեր ձեւաչափերից, ապա դա միգուցե ակնարկ է, որ Վաշինգտոնը դեռ չի տեսնում այն միակ ձեւաչափը, որը կցանկանար: Ասենք, «Բրյուսելյան ձեւաչափը»: Բայց նաեւ, պետքարտուղարությունը բառ անգամ չի ասում «Եռակողմ ձեւաչափի», այդ թվում, դրա շրջանակներում ձեռքբերված նոյեմբերի 9-ի եւ Սոչիի պայմանավորվածությունների մասին, որոնք, ի դեպ, ներկա բոլոր գործընթացների հիմքն են: Նման է սրան` թող «Եռակողմ ձեւաչափը» չլինի, ինչ ուզում է` լինի: Ինչ է, այդպես էլ չե՞ն կարողացել Նիկոլին վերջնականապես համոզել` ստորագրել «Բրյուսելյան ձեւաչափի» հիմքով «խաղաղության պայմանագիրը»:

ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՑՈՒԿՑՎԱՆԳԱՅԻՆ Է

Ասում ենք` Նիկոլին, քանի որ Բրյուսելում առաջարկված «խաղաղության պայմանագիրը» իրոք Ալիեւի երազանքների գագաթնակետն է: Այն միանգամից փակում է ինչպես արցախյան թեման, այնպես էլ Ալիեւի «կոկորդին մնացած փուշ» դարձած խաղաղապահների հարցը: Եվ այն, որ Ալիեւ-Բլինկեն հեռախոսազրույցին զուգահեռ Ադրբեջանում հերթական անգամ սկսեցին խոսել, թե` Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը ժամանակավոր է, դա նույնպես պարզ ակնարկ է, թե որ սցենարն է Ալիեւի համար հոգեհարազատ, եւ հիմա որ ուղղությամբ են աշխատում: 
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա թեեւ մի կողմից չի կարող վերջնականապես մերժել Բլինկենի խնդրանքը, բայց նաեւ ունի այնպիսի անհաղթահարելի խնդիրներ, որ չի էլ կարող ընդունել: Այն պարզ պատճառով, որը նրան ի ցույց դրվեց Բրյուսելի հանդիպման օրերին. Արցախը մերժում է ցանկացած փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր կլինի հայտարարել, թե հակամարտությունը կարգավորված է, այսինքն` «Բրյուսելի ձեւաչափը»: Նաեւ, որ չեն ընդունելու Նիկոլի ցանկացած ստորագրություն` Արցախի կարգավիճակի մասին: Կարճ ասած, եթե անգամ ծայրահեղ տարբերակով Նիկոլը որոշի ստորագրել եւ «թռնել», դա Բրյուսելի օրակարգն առաջ տանելուն հազիվ թե որեւէ բանով օգնի. Արցախը չի ճանաչի` հենվելով ռուսական բանակի վրա: Իսկ Նիկոլի` ստորագրել եւ իր ստորագրությանը «տեր կանգնելու» համար մնալու տարբերակը քիչ հավանական է, քանի որ դեռ «հանդարտ ընթացքի ռեժիմի» տակ գտնվող ներհայաստանյան պայքարն այդ դեպքում միանգամից «կպայթի»: 

Քերոբ Սարգսյան



«Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբԻրանը հարվածեց, ու հիմա ո՞ւր է տանելու «մեծ խաղը»Ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում.Սարսափազդու մսնրամասներՉէ՞, որ տուժվել և տուժվում են բոլորը. նույն ոստիկանության, քննչականների, դատարանների ու այլ կառույցների բազմաթիվ ծառայողներԵրեք պատերազմով անցած մարդը ի՞նչ է շինում ՔՊ-ում.Yerevan TimesՀաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելուԿրթություն չստացած ինտերնետային «աստղի» խոսքին այսօր ավելի շատ են կարեւորություն տալիս. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԶԱՐՄԱՆՔԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա«Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan TimesԲԱՄԲԱՍԱՆՔՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱպրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմացԻսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացումԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանից մանրամասներ է հայտնում«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե ԿիրակոսյանԱմենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավԱպամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու ՔննչականըՀունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակըԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանըԴիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանՍուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացինԱրման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումըՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-իԵկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.amՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըԻնչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիՃապոնիան մտահոգված է Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությամբՏրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱյս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան ԱբրահամյանԱյսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ. ապրիլի 16-ի աստղագուշակՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода