Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերադարձել է Հայաստան: Վերջինիս մոտ դադար է կարիերայում, բայց դատելով ֆուտբոլիստի հրապարակումից, նա միտք ունի շարունակել ֆուտբոլիստի կարիերան։
Օզբիլիսը լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում՝ նշելով իր նախկին թիմին՝ Երևանի «Փյունիկին»: