ԿԳՄՍ նախարարին տհաճ անակնկալներ են սպասվում
Ներքաղաքական«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, եթե բարձր աշխատավարձ ստացող պետական գերատեսչությունների աշխատակիցներին դեռ հաջողվում է զսպել ու լռեցնել, որպեսզի չմիանան ընդդիմության փողոցային պայքարին, ապա կրթական ոլորտում իրավիճակը բոլորովին այլ է: Ճիշտ է, քննական շրջանով պայմանավորված` մեծ թվով ուսանողներ դեռ չեն միացել պայքարին, բայց նրանց փոխարեն` պրոֆեսորադասախոսական կազմն է օր օրի ավելանում Ֆրանսիայի հրապարակում պայքարողների շարքերում: Ընդ որում` մեզ հասած լուրերի համաձայն, առաջիկայում տհաճ անակնկալներ են սպասվում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ