Iravunk.com | «Պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելելու և այդ հիմնադրամը Հայաստանում լուծարելու համար»
«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ) Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Մարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ) Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև «Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.am Գերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է

«Պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելելու և այդ հիմնադրամը Հայաստանում լուծարելու համար»

Իրավական

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը փաստարկներ է ներկայացնում, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում ապօրինի է.

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի փողերով ստեղծված Բաց հասարակության հիմնադրամները՝ Սորոսի հիմնադրամը, ամբողջ աշխարհում ցանում է պառակտման, քայքայման սերմեր, հասարակությունը բաժանում է փոքրամասնությունների և անհանդուրժողականություն է սերմանում իր իսկ կողմից բաժանված հանրային խմբերի միջև: Մեր՝ հայաստանյան օրինակը, հստակ ցույց է տալիս, որ իրականում այդ հիմնադրամը և դրա շահառուները՝ սորոսականները, շատ հեռու են քաղաքացիական հասարակություն կառուցելու իրական նպատակից: Այդ հիմնադրամի իրական նպատակը դա կոնկրետ պետության փաստացի ոչնչացումն է՝ իր հեռահար և հաշվարկելի քաղաքական նպատակներով: Շատերդ կհիշեք, թե ինչպես էին մինչև <հեղափոխությունը> աղմուկ բարձրացնում ցանկացած հարցի շուրջ սորոսական <իրավապաշտպանները>, ինչպիսի աղմուկ էին նրանք բարձրացնում իրենց կողմից ստեղծված կամ վերահսկվող մամուլում, օրինակ՝ մարդու իրավունքի իրական կամ ենթադրյալ ամենափոքր խախտման մասին: Թվում էր, թե այդ մարդիկ իրոք հավատում են այն գաղափարներին, որոնք հնչեցնում էին ամեն պատեհ կամ անպատեհ պահին: Իհարկե, վերլուծական մտածողություն ունեցող մարդիկ այն ժամանակ էլ էին նկատում, որ նրանց հռչակված գաղափարները ընդամենը քող են, իսկ դա նշանակում էր, որ իրական նպատակը լրիվ այլ է: Գրեթե ոչ ոք, սակայն, չէր հավատում, որ այդ մարդիկ կարող են մի օր փաստացի գալ իշխանության կամ գործող իշխանությանը դարձնել իրենց խամաճիկը: Այսօր, երբ զանգվածաբար խախտվում են ընդդիմադիրների իրավունքները, երբ գրեթե ոչնչացվել է դատական համակարգը, զրոյացվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, երբ պետական մարմինները անհաղորդ են մարդկանց նկատմամբ իրագործվող կամայականություններին, այդ բոլոր սորոսականները կամ լուռ են, կամ ուղղակիորեն աջակցում են օրինախախտներին՝ ամենատարբեր եղանակներով: Սորոսականների կողմից կազմակերպված կամ իրագործած Հայոց բանակի դեմ քարոզի, կեղծ խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ ակտիվ համագործակցության ծրագրերի արդյունքում է նաև, որ այսօր մենք ունենք պարտված Հայաստան, քայքայված պետականություն, կորցրել ենք Արցախը և ամենաթանկը՝ 5000 հայորդու կյանք: Այս օրերին Սորոսի վարձկանները պատվիրված ելույթներ են ունենում Արցախը թշնամուն հանձնելու քարոզով: Հայաստանը այս վիճակից հանելու համար, որպես առաջին քայլ պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելելու և այդ հիմնադրամը Հայաստանում լուծարելու համար: Կրկնում եմ՝ հիմնադրամը անհրաժեշտ է լուծարել օրենքի տառի խիստ պահպանմամբ: Ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում Սորոսի հիմնադրամի մի շահառուի մեղադրանք է առաջադրվել եզդիների և հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու համար: Կատարող անձը կոռումպացված օլիգարխ Սորոսից ստացել է բավական կլորիկ գումար: Սորոսի հիմնադրամը խուճապահար լծվել է մեղադրյալի աթոռին հայտնված իրենց գործընկերոջ պաշտպանությանը և դա ամենևին զարմանալի չէ, որովհետև նորմալ երկրում նման քրեական հետապնդումը օրինական հիմք կարող է հանդիսանալ Սորոսի հիմնադրամի գործունեությունը ճանաչել ապօրինի և հանրության համար վտանգավոր և որպես արդյունք արգելել այդ հիմնադրամի գործունեությունը: Ճիշտ է, դեռևս չի կայացվել և օրինական ուժի մեջ չի մտել մեղադրական դատավճիռը և գործում է անմեղության կանխավարկածը, բայց հաշվի առնելով երկրում ստեղծված օրհասական վիճակը, օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության անհապաղ դադարեցման հրամայականը, ես և իմ մի քանի փաստաբան գործընկերները որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնելու պահանջով: Ստորև ներկայացնում եմ Հայաստանում Սորոսի հիմնադրամի լուծարման օրենսդրական հիմքը՝ <Հիմնադրամների մասին> ՀՀ օրենքի 34 հոդվածի համաձայն՝ Հիմնադրամը կարող է լուծարվել դատարանի կողմից, եթե, մասնավորապես, դրա գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները. լուծարման մասին դիմումը դատարան կարող է ներկայացնել յուրաքանչյուր շահագրգիռ անձ: Մենք գտնում ենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պահանջել լուծարել այն հիմնադրամը, եթե նրա և նրա շահառուների գործունեությունը խախտում է ՀՀ գործող օրենքները: Շնորհակալություն, ի գործ:



«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода