Ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք. Տարոն Մանուկյանի կոչը՝ կալանավայրից
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից ՏԱՐՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ այսօր կալանավորվեց՝ նիկոլական «պապիկ հրմշտելու» գործով: Նրա փաստաբան Աբգար Պողոսյանը հրապարակել է պատգամավորի կոչը, որում մասնավորապես ասված է.
«Ես՝ Տարոն Գեղամի Մանուկյանս, բազմիցս հայտարարել եւ եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոստիկանական դիմակահանդեսներով, բիրտ ուժով, բանտերով մեզ չեք կարող վախեցնել։ Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց, առաջինը մե՛նք ենք զենք վերցնում, անարդարության դեմ մե՛նք ենք պայքարում։ Ուստի՝ եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր՝ ինձ ճանաչող ընկերներիս, հարազատներիս, երբեք չվախենա՛ք , չլռե՛ք եւ հավատը չկորցնե՛ք։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, որտեղ էլ, որ լինենք։ Ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք… Մենք պարքարում ենք հանուն հայրենիքի, իսկ այդ սրբազան արժեքի համար յուրաքանչյուր գին արժե վճարել։ Կա՛մ մահ, կա՛մ ազատություն»: