Արոնյանը չհաղթեց, բայց պահպանեց առաջատարի դիրքը
ՍպորտԲուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով 26-րդ քայլին հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Արոնյանը 4,5 միավորով Ուեսլի Սոյի հետ պահպանեց առաջատարի դիրքը:
4 միավորով առաջատարներին հետապնդում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Վաղը կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Յան Նեպոմնյաշչնու հետ: