Բռնցքամարտ. Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում
ՍպորտՍտամբուլում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը։ 50 կգ քաշային կարգում նա մենամարտեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պիրլա Կայվո Իյջայի հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Աշխարհի առաջնության 12 քաշային կարգերում հայտավորված են 73 երկրների 310 մարզուհիներ: Մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն դոլար է: Չեմպիոնուհին կստանա 100 հազար, փոխչեմպիոնուհին՝ 50 հազար, բրոնզե մեդալակիրը՝ 25 հազար դոլար: