Փոխարժեք: $ , ,
Ռուս միլիարդատերն աշխատանքի թեժ գիծ է բացում արցախցիներին օգնելու համար․ Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում․ «Հետք» Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը ՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադր Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը Հայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը» Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասին Ինչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. Vice

«Երկիր պահող զինվորը ստանում է  150 հազար դրամ, իսկ Նիկոլի թիկունքը պահող ոստիկանը` 450 հազար»

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Բեգլարյան, այսօրվա գրական կյանքում քաղաքական իրադարձությունները իրենց արտահայտություններն ունենում են նաեւ մշակույթի վրա:

– Այո, քաղաքական իրադարձություններն անպայման իրենց արտահայտությունն ունենում են, եւ մեր թշնամին իր կիսաբութ ուղեղով գիտակցում է դա: Նրանք երբ որ հարձակվում են մեզ վրա, պատերազմում են, ունենում ենք զոհեր, բայց որքան էլ ցավալի է մեզ համար, մարդկային կորուստներն ավելի շուտ են վերականգնելի, քան` մշակութայինը: Մշակույթը շատ ուշ է վերականգնվում: Մշակույթ կորցնելն ավելի դաժան է: Դրա համար նրանք այրում են մեր գրքերը, քանդում մեր եկեղեցիները, կոտրում խաչքարերը: Համենայնդեպս, այս վիճակում անգամ մենք աշխատում ենք մեր Նոյեմբերյանի սահմանում մեր ժողովրդին մշակութային պահել: Աշխատում ենք, որ ժողովուրդը ճղճիմ մտածողությունների մեջ չընկնի: Մտքով մշակութային մնա: Թատրոն ենք պահում, գրքեր ենք տպում:

Այս պահին ի՞նչ ներկայացումների վրա եք աշխատում:

– Հիմա Նոյեմբերյանում բեմադրում ենք Եզոպոս, «Իմ սիրտը լեռներում է» Վիլյամ Սարոյանի պիեսի մոտիվներով գրված «Էլ ուր երթանք լաոն»: Երկուսն էլ Մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալի են արժանացել: Աշխատում եմ դրամատուրգ Զոհրաբյանի` Սիրանույշին նվիրված մոնո պիեսի վրա: Նաեւ Շիրվանզադեի «Չար ոգին»  պիեսը ներկայացնելու եմ նորովի: Պիեսից կախարդանքը հանել եմ: Սցենարը գրելով` վերածել եմ կենցաղային սովորական սոցիալական դրամայի: Մանրամասները չեմ պատմում, որ հանդիսատեսին հետաքրքիր լինի:

Որքանո՞վ է հաջողվում մշակութային մնալ, երբ երկիր ենք կորցնում, ունենք շատ զոհեր, գերիներ եւ անհետ կորածներ:

– Իսկ ինչո՞ւ չմտածենք, որ այս իշխանությունը իր պահվածքով, մարդկանց նկատմամբ վերաբերմունքով մեր երկիրը կտոր-կտոր բաժանելով` ուզում է, որ մենք զրկվենք մենք մշակույթից, մեր արմատներից: Մայրիկ կկուն ենք դարձել` անընդհատ ձագեր ենք տալիս: Չէ՞ որ այս վերջին տարիներին մեր առաջին հարվածը ստացան մեր կրթօջախները: Հարվածեցին Մայրենի լեզվին, եկեղեցուն: Այսօր ամբողջ եթերը լցվել է խուժան սերիալներով: Ոչ հայերեն խուժան բառերով, իտալական սցենարներով սերիալներ են ցույց տալիս: Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ դրանով նրանք ուզում են մեզ զրկել մեր հայկական մշակույթից:

Ընդդիմության պահվածքի մասին ի՞նչ կարծիք ունեք, որ հիմա փողոց են դուրս եկել եւ փորձում են փրկել մեր երկիրը:

– Ընդդիմությունն իր պահվածքի մեջ պետք է որոշակի լինի: Շարունակ կրկնելով` Նիկո՛լ, դավաճան, առանց  Նիկոլ Հայաստան, ժեխեր` դրանով խնդիրը չես լուծի: Այն մարդիկ, որոնք սխալմամբ ընտրել են Նիկոլին, պետք է ընդդիմությունն իր կողմը ներգրավի, որպեսզի ավելացնի իր շարքերը: Եթե մարդուն` որը սխալմամբ ընտրել է Նիկոլին, ժեխ կամ բթամիտ են անվանում, այդ բթամիտն էլ հո իսկական բթամիտ չի՞: Ասում է` ինձ ժեխ են ասում: Ես ինչո՞ւ նրանց հետեւից գնամ: Եվ հետո շերտավորված է: Սկզբից դրեցին Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանն էլ` դե այսօր կպայքարենք, վաղը, մի ամիս հետո էլի կպայքարենք: Նիկոլը հասկացավ, որ սրանք պատրաստ չեն իշխանություն վերցնելու: Ընդդիմությունը պետք է կանչի պատասխանատվության, որպեսզի պատասխանի հարցերին` ինչ է նշանակում հողերը կտայինք առանց այս զոհերի, ի՞նչ է նշանակում Շուշին տխուր քաղաք է, ի՞նչ է նշանակում Սեւ լիճը լինի, թե չլինի, ի՞նչ է նշանակում մեր տղաների դիերը պարկերում, գերիները դեռ այնտեղ են, այստեղ խրախճանքներ եւ քեֆեր անել, միլիոններ ծախսել: Կամ ի՞նչ է նշանակում` նվազագույն աշխատավարձը վաթսունութ հազար, բայց այն բթամիտները միլիոններ ստանան: Պետք է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին հարց տալ` ինչո՞ւ է քո Ազգային ժողովի պատգամավորը ստանում  այսքան, ինչի՞ համար, իսկ ուսուցիչը ստանում է այսքան` ինչի՞ համար: Պետք է կոնկրետացնեն հարցադրումները: Թե չէ փողոցում, երբ բղավում են դավաճան, կարծում եք ինքը չգիտի՞, որ դավաճան է:

Կապիտուլյացիայից հետո շատ չե՞ն կոչումները:

– Ես չեմ տեսել մի երկիր, որտեղ պարտված երկիրն այսքան գեներալներ ունենա: ԱԻՆ-ի հրամանատարը տարավ հարյուր քսան հոգու գլուխ կերավ, բերեցին հերոսի, գեներալի կոչում տվեցին: Հիմա էլ ձերբակալել են: Կոչումներով, պարգեւներով չի կարելի պաշտոնական շոու ստեղծել: Պարգեւ պետք է ստանա վաստակ ունեցող մարդը: Ազգային ժողովը գործ չի անում, բայց պարգեւներ է ստանում: Ո՞նց կարելի է երկիր պահող զինվորը ստանա հարյուր հիսուն հազար դրամ, իսկ Նիկոլի թիկունքը պահող ոստիկանը` չորս հարյուր հիսուն հազար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


Ռուս միլիարդատերն աշխատանքի թեժ գիծ է բացում արցախցիներին օգնելու համար․Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում․ «Հետք»Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանըՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմԿառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադրԱդրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՀայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը»Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզանԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասինԻնչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. ViceԱնցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ինՄեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններումԴավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետովՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. ԿրեմլԵվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելՈրտեղ է Դավիթ Բաբայանը իրականումԱդրբեջանցիները կալանավորել են «Հայաստան դաշինքի» պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբորըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Գերագույն ռադայի նախագահի հետ. Միջազգային սկանդալ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու ենՍոսեն որոշում է կայացրել ապրել ԱրցախումԹուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդինՀայկական քաղաքական կառույցը Ղարաբաղում ինքն իրեն ոչնչացրեց. Հաքան ՖիդանԹուրք հաղորդավարը հույս ունի, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկինԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըՍամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. Անդրանիկ ՔոչարյանՊաշտոնապես հայտարարում ենք՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «պաշտպանվելու են». ԱլիևՇահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համարԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըԲաքվի հետ կքննարկենք ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. ՊեսկովՓաշինյանի շնորհիվ հասանք էս օրին, 4 կռվի մասնակից եմ, դառա թափառական. արցախցիԱդրբեջանցիները գերեվարել են նաև Արշավիր ՂարամյանինՏիգրան Ուրիխանյանի գործը փոխանցվել է ԱԱԾ-ինԳերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը«Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել»․ Մհեր ՄկրտչյանՇատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. ԱլիևՑանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՊՆ-ում. փոխնախարարՀայաստանում բանակում ծառայող քաղաքացիական անձանց ընտանիքները կկարողանան հույս դնել փոխհատուցման վրաԿայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽՌուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. ՇոյգուԹուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի ՆախիջևանՍեպտեմբերի 29. Օրվա խորհուրդՀայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարց է ծագում, ո՞ւմ է ընդդիմությունն է կլոուն Հայկոն եւ ինչո՞վՑավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակԻնչպե՞ս Նիկոլը խաբեց ՎարդանյանինԻրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԲոլորը սպասում են` Իրանը մի բան անի, հարձակվեն. Վան ՀամբարձումյանԵթե ուզում ենք ապրել, ուրեմն պետք է պայքարենք. ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԺամը 10:00-ի դրությամբ 88 780 ԼՂ բռնագաղթված է հատել ՀՀ սահմանը, հոսքի ինտենսիվությունը նվազել է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода