Հռոմում ես տեսա, որ իմ նախագիծը պետք է ունենա Միկիի նման խաղացող. Մոուրինյո
ՍպորտԻտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրիտանական Sky Sports-ի հետ զրույցում խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, անդրադառնալով համատեղ աշխատանքի տարբեր փուլերին.
«Մենք միասին 3 տիտղոս նվաճեցինք ՄՅՈՒ-ում, այնպես որ ամեն ինչ լավ անցավ: Երկրորդ մրցաշրջանում մենք միասին մի փոքր այլ կերպ աշխատեցինք:
Իսկ Հռոմում ես տեսա, որ իմ նախագիծը պետք է ունենա Միկիի նման խաղացող։ Շատ լավ հասկանում եմ Հենրիխի կարևորությունը թիմում: Միկին օգնում է մեզ հաղթահարել բոլոր այն խնդիրները, որոնց մենք բախվում ենք թիմով: Նա խաղում է ամենուր՝ եզրային հարձակվող, «10» համար, նա սկսեց հանդես գալ նաեւ հենակետային կիսապաշտպանի դիրքում, որտեղ երբեք չէր խաղացել...Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում»,- ասել է Ժոզեն: