Գնաճ գրանցվել է ինչպես սննդամթերքի, այնպես էլ դեղորայքի շուկայում. Ահազանգում է տնտեսագետը
Տնտեսություն«Համատարած գնաճի պայմաններում պարենային ապրանքների մասով վերահսկելիոթյուն գրեթե չենք դիտարկում, որովհետև գները շատ արագ բարձրանում են։ Իրականում 7 տոկոս գնաճը մոտ 500 ապրանքատեսակի գների տատանումն է։ Սա էական նշանակություն ունի հատկապես սոցիալապես անապահով խավի և աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է»,-անդրադառնալով ՀՀ-ում գրանցվող գնաճին, ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ընդգծելով.
- Կառավարությունը՝ մասնավորապես Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները, Պետեկամուտների կոմիտեն, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պետք է վերահսկեն իրաբիճակը։ Այսինքն՝ պետությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչպես է գնագոյացումը տեղի ունենում։ Սակայն պետության վերահսկողական գործառույթը, մեղմ ասած, չի իրականացվում: Իսկ գնաճ գրանցվել է ինչպես սննդամթերքի, այնպես էլ դեղորայքի շուկայում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ