Ամերիկյան, և եվրոպական բազմաթիվ երկրների ընկերություններ բավական հաջող բիզնես են ծավալում ռուսական շուկայում. Պատժամիջոցների հակառակ երեսը
Տնտեսություն«Ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավականաչափ մեծ է։ Իսկ նման իրավիճակում, ներդրումները մեր երկրում կնվազեն, քանի որ նման պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը նույն տեմպերով չի կարող իրականացնել ներդրումային ծրագրեր մեր երկրում»,-անդրադառնալով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ-ի տնտեսության վրա, ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ընդգծելով.
-Բանկային համակարգում ևս ռուսական կապիտալն ունի մեծ տեսակարար կշիռ, ուստի, տնտեսագետի այստեղ ևս կարող են խնդիրներ առաջանալ։ Իսկ եթե պատժամիջոցները երկար շարունակվեն, ապա խնդիրները կարող են ավելանալ, բայց հույս ունենանք, որ ելքեր կգտնեն։ Իհարկե ՌԴ այն երկիրը չէ, որ պատժամիջոցները միակողմանի ազդեն։ Արևմուտքը նույնպես վնասներ է կրում, և ամերիկյան, և եվրոպական բազմաթիվ երկրների ընկերություններ բավական հաջող բիզնես են ծավալում ռուսական շուկայում։ Այսինքն՝ կորուստները միակողմանի չեն։
Հ.Գ. Իսկ, թե ինչով է պայմանավորված Դոլարի եւ Եվրոյի տատանումները զրույցն ամբողջությամբ կներկայացնենք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարներից մեկում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ