Iravunk.com | «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության նշանաբանը. Բալասանյան
ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.am Գերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ) Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության նշանաբանը. Բալասանյան

Տեսանյութեր

Աշխարհաքաղաքական իրողությունների եւ հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԽՆԴԻՐԸ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ՈՐՔԱՆ` ՈՐԱԿԻ»

– Հայրենական մեծ պատերազմի տարեդարձին շատերը սպասում էին, որ Ռուսաստանը հայտարարելու է, որ 77 տարի անց կրկին հաղթեց ֆաշիզմին: Ի վերջո, հաղթանակը մո՞տ է, թե՞ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ երկար կտեւի:

– Կարծում եմ` հաղթանակն անկասկած լինելու է, բայց այն մոտ է, թե` հեռու, այս պահին կդժվարանամ նման կանխատեսում անել, ու երեւի պետք էլ չէ: Համենայնդեպս, ՌԴ համապատասխան մարմինները պարբերաբար հայտարարություններ են տարածում, որ գործողություններն ընթանում են` ըստ իրենց կողմից մշակված պլանի: Այստեղ խնդիրը ոչ այնքան արագության մեջ է, որքան` որակի, եւ որ հատվածը նրանք դենացիֆիկացնում են, ըստ իս,  դենացիֆիկացնում են ընդմիշտ: Դրա համար պետք է մի փոքր համբերատար լինենք:

– Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության մեջ կետ կա, որտեղ կողմերը մտադրություն են հայտնել միասնաբար պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման եւ պատմության խեղաթյուրման դեմ: Այս ուղղությամբ ի՞նչ է անում Հայաստանը:

– Անկեղծ ասած, պետական գերատեսչությունների եւ պատասխանատու մարմինների կողմից իրականացվող ծրագրերին ծանոթ չեմ: Բայց, ամեն դեպքում, այն, ինչ այսօր անում է Արեւելյան Եվրոպան, փառք Աստծո, Հայաստանում չի արվում: Նկատի ունեմ նրանց պայքարը հուշարձանների եւ պատմական հիշողությունը ջնջելու ուղղությամբ: Մեծ հույս ունեմ, որ չնայած աշխարհաքաղաքական տարբեր իրողություններին եւ ակնհայտ ճնշումներին, որն այսօր բանեցվում են հետխորհրդային տարածքների վրա, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը եւ իշխանությունը տուրք չեն տա այդ ամենին ու կշարունակեն ջանասիրաբար պահել այն պատմական հիշողությունը, որը կա: Ի դեպ, ուրախացնող էր այն հանգամանքը, որ մայիսի 9-ին «Հաղթանակի» զբոսայգում մեծ թիվ էին կազմում երիտասարդները եւ երեխաները: Սա նշանակում է, որ պատմական հիշողությունն ապրում է եւ սերնդեսերունդ փոխանցվում, ինչը շատ կարեւոր է:

«ՈՎ ԷԼ ԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է»

– Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ի իր ուղերձում նշել էր, թե «մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, այլ արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության»: Փաստորեն, ստեղծված իրավիճակի համար հիմա էլ մեղավորը զուտ ճակատագի՞րն է:

– Ցանկացած ազգ, ցանկացած ժողովուրդ իր արտաքին եւ ներքին քաղաքական ձախողումներում ունի իր մեղքի բաժինը: Չնայած աշխարհաքաղաքական իրողություններին եւ զարգացումներին` պետք է կարողանանք այնքան իմաստնություն ունենալ, որ չմտնենք այդ մեծ աշխարհաքաղաքական խաղի մեջ, այլ հավատարիմ մնալով մեր սկզբունքներին եւ մեր ազգային շահերին` անցնցում երկիրը տանենք դեպի զարգացման: Ընդ որում` խուսափելով այնպիսի որոշումներ ընդունելուց, որոնք, ըստ էության, հիմնարար առումով չեն բխում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից:

– Այս օրերին փողոցում պայքարող ընդդիմադիրներն ասում են, որ իրենք չունեն  գեոպոլիտիկ տերեր ու չեն փնտրում: Ըստ Ձեզ` կհաջողվի՞ առանց աշխարհի հետ հաշվի նստելու` առաջ տանել ազգային օրակարգ: 

– Հայաստանի նման երկրները չեն կարող աշխարհի կարծիքի հետ հաշվի չնստել: Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է անպայման առաջ շարժվեն` հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք այսօր կան: Նկատի ունեմ ոչ միայն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, այլ նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ արձանագրությունները եւ դրանով ստանձնած պատասխանատվությունն ու պարտավորությունները: Դատելով մեր ընդդիմության հայտարարություններից` իրենք էլ չեն թաքցնում, որ եթե գան իշխանության, կամ ով էլ գա իշխանության, նոյեմբերի 9-ի արձանագրություններով ստանձնած պարտավորությունն իրականացնելու է, սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա (սահմանագծում եւ սահմանազատում) լինելու է: Բայց այս ամենը պետք է լինի ՀՀ շահերին մաքսիմում համապատասխան եւ արժանապտիվ կերպով: Ընդհանրապես, առանց աշխարհաքաղաքական խաղացողների կարծիքը հաշվի առնելու, որեւիցե երկիր` լինի Հայաստանը, թե այլ պետություն, չի կարող ինքնուրույն ինքն իր համար զարգանալ: Այսօր գլոբալիզացիան այն մակարդակի է հասել, որ մեկը մյուսի հետ կապված են հազարավոր թելերով: Հետեւապես, ուղղակի անտեսել այդ ազդակները, հնարավոր չէ:

«ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»-Ը ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԲԱՆԸ»

– Իսկ այսօր վաստակե՞լ ենք իրավունքը` վստահաբար պնդելու, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», երբ Արցախի 75 տոկոսը հանձնված է, իսկ 15 տոկոսը պահպանում են ռուս խաղաղապահները:

– «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության նշանաբանը եւ հիմնական ուղղությունը: Պետք է ակտիվորեն աշխատենք այն պետության հետ, որն այսօր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում, որն, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է: Մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունն անպայման պետք է օգտվի  Վլադիմիր Պուտինի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերջին հանդիպումից, երբ ՌԴ նախագահը հստակ նշեց միջազգային դատարանի նախադեպային որոշման մասին, որ ժողովուրդները կարող են ինքնորոշվել` առանց հաշվի առնելու այն պետության կարծիքը, որի տարածքում ինքնորոշվում են: Կարծում եմ` Կոսովայի հետ կապված այս նախադեպը մենք պետք է բարձրացնենք եւ Ռուսաստանի օգնությամբ հասնենք նրան, որ Արցախը երբեք ու երբեք չլինի Ադրբեջանի կազմում: Այս առումով այն հայտարարությունները, որոնք արվում են իշխանամերձ շրջանակների կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ, անընդունելի է: 

– Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային պայքարի վերաբերյալ բավական չեզոք դիրք են գրավել թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը: Ինչո՞վ է սա պայմանավորված, եւ ի՞նչ հանգուցալուծում կարող է այս ամենն ունենալ:

– Արտաքին աշխարհի խաղացողներն այսօր սպասում են եւ ձգտում առավելագույնս չխառնվել Հայաստանի ներքին գործերին` շատ լավ իմանալով, որ միջամտությունը կամ կողմնակալ վերաբերմունքն այս կամ այն կողմի հետ կապված, հետագայում կարող է շատ վատ ազդեցություն ունենալ մեր ժողովրդի եւ տվյալ ուժային կենտրոնի միջեւ տրամադրությունների վրա: Դրա համար այսօր ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ ՌԴ-ն ակնհայտորեն սպասում են, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա ընդդիմության այս պայքարը: Ամեն դեպքում, ինչպիսի լուծում էլ լինի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունն իրենց քայլերում պետք է անպայման հաշվի նստեն միջազգային հանրության հետ` առավելագույնս պահպանելով մարդու իրավունքների եւ ազատությունների մասին ՄԱԿ-ի ընդունած հիմնարար որոշումները:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով` իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. «Նա ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»: Հետեւաբար, ըստ նրա, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, միեւնույնն է, նրանք «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ծանոթ եմ առաջին նախագահի այդ հայտարարությանը: Այդտեղ, իհարկե,   որոշակի բառախաղ կա: ՀՀ վարչապետը, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի արձանագրությունը, ստորագրել է Հայաստանի հանրապետության անունից, բայց հանրապետությունը չի գնացել ու ստորագրել: Սա նշանակում է, որ պատասխանատվությունն ընկնում է այն անձի վրա, ով այդ պահին ստորագրել է տվյալ փաստաթղթի տակ: Ինչ վերաբերում է նրան, թե ով էլ լինի վարչապետ «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին», սա նույնպես համարում եմ բառախաղ եւ համաձայն չեմ դրա հետ: Ցանկացած պետություն հաղթում էլ է, պարտվում էլ է, նորմալ երեւույթ է: Այստեղ կարեւորն այն է, որ պարտված վիճակում էլ կարողանանք արժանապատիվ կերպով եւ նվազ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Անգլիացիները սրա հետ կապված շատ լավ խոսք ունեն, ասում են` «պետք է այնպես անենք, որ նույնիսկ վնասից կարողանանք օգուտ քաղել»: Այս   տրամաբանությամբ է պետք շարժվել եւ օգտվել Ադրբեջանի այն հակասական հայտարարություններից, որոնք նրանց նախագահն անընդհատ անում է` քարտեզների հետ կապված: Այդ հայտարարությունները պետք է ցույց տալ ռուս գործընկերներին եւ փորձել առավելագույնս հասնել նրան, որպեսզի ՌԴ գլխավոր շտաբի սեղանին դրվի այն քարտեզը, որն առավելագույն կերպով ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода