Մխիթարյանի նոր պայմանագրի մանրամասները
ՍպորտCorriere dello Sport-ի փոխանցմամբ Հենրիխ Մխիթարյանին եւ «Ռոմային» մեկ քայլ է բաժանում պայմանագրի երկարաձգումից:
Ըստ աղբյուրի հռոմեական ակումբի ղեկավարությունը 33-ամյա հայ կիսապաշտպանին առաջարկել է 2 տարվա պայմանագիր՝ ավելի ցածր աշխատավարձով, քան նա այժմ վաստակում է:
Հենրիխի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ հռոմեական ակումբը մեկ տարվա պայմանագիր էր առաջարկում հայ ֆուտբոլիստին, ինչին Մխիթարյանը համաձայն չէր։