Ռուսական բանակը պատրաստվում է երկրորդ ճակատ բացել. ուկրաինական լրատվամիջոցները
ՄիջազգայինԿիևի քարոզչական շրջանակներում այս օրերին ակտիվորեն առաջ են տանում հետեւյալ տեսությունը.
«Ռազմական փորձագետները վստահ են, որ ռուսներին Օդեսան ավելի շատ է պետք, քան Ուկրաինայի արևմտյան շրջանները, և դա այն պատճառով, որ նրանք չեն հրաժարվում երկրորդ ճակատ բացելու փորձերից։
Դա անելու համար հարկավոր է զորքեր իջեցնել և ուժեղացնել զորքերի խումբը, որը գտնվում է Մերձդնեստրում։ Ուստի Օդեսայում թիրախների գնդակոծությունը շարունակվում է և մոտ ապագայում կարող է ուժեղանալ»։