Iravunk.com | Մի շարք օսիպյանների հրապարակում լինելը խանգարում է պայքարի կենսունակությանը. Կարապետյան
Թուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացել Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Մենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. Շարմազանով Չեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն Նիկողոսյան ՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.am Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին Ծիծեռնակաբերդ Անդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan Times

Մի շարք օսիպյանների հրապարակում լինելը խանգարում է պայքարի կենսունակությանը. Կարապետյան

Ներքաղաքական

Երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային շուրջօրյա պայքարի մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

– Դուք շատ ակտիվ էիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հնարավոր բոլոր ակցիաներին ու հանրահավաքներին, ինչո՞ւ չեք միանում Ֆրանսիայի հրապարակում պայքարողներին:

– Այո, ես 2018 թվականից, ինչ Նիկոլ Փաշինյանը արել է իր քայլը Գյումրի քաղաքից, պայքարել եմ նրա դեմ, իսկ հետո արդեն նրա եւ նրա իշխանության դեմ: Պայքարում էի, որովհետեւ ինձ համար ավելի քան պարզ էր, թե ինչի համար են նրանք գալիս: Պարզ էր, որ արդեն իսկ Արցախը վտանգված էր, պարզապես չէի ցանկանում հավատալ, որ մենք այնքան թույլ կգտնվեիք, որ թույլ կտայինք նրան հանձնել Արցախը... Նրանց իշխանության գալուց հետո ամեն հնարավոր եւ անհնարին ձեւերով պայքարել եմ նրանց դեմ, մասնակցել եմ, ինչպես նաեւ կազմակերպել մի շարք ակցիաներ, եղել եմ ակտիվ, թե՛ օնլայն, թե՛ օֆլայն տիրույթում` անկախ նրանից, որ ենթարկվել եմ ե՛ւ հանրային ճնշումների, ե՛ւ փորձել են լռեցնել մի շարք կեղծ քրեկան եւ վարչական գործեր հարուցելով: Բայց, բնականաբար, ոչնչի առջեւ կանգ չեմ առել եւ այսօր էլ կանգ չեմ առնի: Իսկ թե ինչու չեմ միանում Ֆրանսիայի հրապարակի պայքարին, պատճառները շատ են եւ խորքային, որոնցից մի քանիսը այս պահին չեմ ցանկանում հանրայնացնել` ելնելով այն բանից, որ միգուցե խիստ վատ անդրադառնա պայքարի հունի վրա: Իսկ ես չեմ կատարի մի քայլ, որը շարժման ձախողման դեպքում` որոշ քաղաքական ղեկավարների հնարավորություն կտա արդարանալու, թե ինչի այսպես եղավ։ Այդ մասին կխոսեմ մի փոքր ուշ: Փորձը ցույց է տվել, որ քաղաքական հաշվարկներում չեմ սխալվում, դրա վառ օրինակն էր 2018 թվականին Նիկոլին չսատարելը, 2021 թվականին խորհրդարական ընտրություններին ակտիվ մասնակցություն չունենալը, իսկ քիչ հետո նաեւ Ֆրանսիայի հրապարում իմ չգտնվելը: Որպես կանոն չեմ անում քայլ, որի մեջ հստակություն չեմ տեսնում, հեռանկարը խիստ մշուշոտ է, ինչպես նաեւ իրական նպատակը, էլ չեմ խոսում արտաքին նախադրյալների բացակայության եւ առաջ քաշած օրակարգի մասին։ Ամեն դեպքում, ողջունում եմ այսօր Ֆրանսիայի հրապարակում գտնվող բոլոր այն ազնիվ հայրենասեր քաղաքացիներին, նաեւ որոշ քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք ուզում են ի սրտե փրկել մեր երկիրն այս ալիեւյան դիվերսանտից:

– Ձեր փոխարեն` այս օրերին պայքարողների շարքում են, օրինակ, Նիկոլ Փաշինյանի «սրտի» ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, նիկոլական ապարատի այլ նախկին պաշտոնյաններ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Գիտեք, Օսիպյանի ու ոչ միայն նրա, այլեւ մի շարք օսիպյանների հրապարակում լինելը խանգարում է ու նվազեցնում պայքարի կենսունակությունը: Ժողովրդին օսիպյանները չեն կարող համոզել, որ իրենք հանուն Հայաստանի ու Արցախի փրկության են դուրս եկել ու ճանապարհ փակում: Շատ կեղծ է այս ամենը, եւ հենց այդ կեղծ հայրենասերներն են մինչեւ օրս անհայրենիք Նիկոլին պահում իշխանության:

– Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանի կիրառած տեխնոլոգիաներով հասնել հենց նրա հրաժարականին, թե՞ այլ գործիքակազմ է պետք: Ի վերջո, ի՞նչն է պակասում, որ այս պայքարում բեկում լինի:

– Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նույնպես ընդդիմությունը տեխնոլոգիաներ կիրառեց, բայց արդյունքում պատերազմ տանուլ տված, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց: Տեխնոլոգիաներն արդյունավետ են, երբ դրանք օգտագործում են գրագետ, ճիշտ գործիքակազմով եւ ճիշտ մարդկանց ներգործության շնորհիվ: Ի դեպ, այս պայքարի մեջ կիրառվող տեխնոլոգիաների հիմնական մասն ավելի բարձր մակարդակով 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխության ժամանակ կիրառվել են արդեն։ Հիմա կամ պետք էր նոր բան մտածել կամ վստահ լինել, որ գերազանցելու են արդեն իսկ եղածին։

– Հետեւապես, ի՞նչ անել եւ, վերջիվերջո, ինչպե՞ս է փրկվելու Հայաստանն ու Արցախը, որ, իրոք, երբեք չլինի Ադրբեջանի կազմում: 

– Մենք պետք է իրողության հետ հաշվի նստենք, այդ պաթոսախեղդ կեղծ  հայրենասիրությունից եւ ճառերից հրաժարվենք: Փաստացի կորցրել ենք Արցախի 85%, 15%-ը ՌԴ-ի վերահսկողության ներքո է: Ինձնով պայմանավորված լիներ, ես կցանկանայի հենց վաղը Շուշին էլ հետ բերեինք, Քարվաճառն էլ, ինչու ոչ, նաեւ Արեւմտյան Հայաստանը, բայց սա անիրական է այս պահին: Այսօր այն վիճակում ենք, որ շատ հավանական է թշնամապաշտ Նիկոլը դառնա Երրորդ հանրապետության վերջին վարչապետը: Իսկ եթե, իրոք, ցանկանում ենք վերականգնել մեր անկախությունը բառիս բուն իմաստով, ուզում ենք վերադարձել մեր հողերը, վերկանգնել մեր ազգայի արժանապատվությունը, պետք է մոտակա ամենաքիչը 20 տարին լծվենք տնտեսության զարգացմամբ, զարկ տանք բանակաշինությանը, դաստիարակենք վրիժառու սերունդ, եւ գլխավորը՝ Հայաստանը պետք է ղեկավարի բացառապես պետակամետ եւ հայամետ մտածողությամբ ազնիվ, հայրենատեր, կրթված, բայց ոչ սրիկա քաղաքական իշխանություն: Նոր քաղաքական էլիտա պետք է ձեւավորել` նոր արժեքներով եւ նոր քաղաքական մշակույթով, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հայաստանյան քաղաքական դաշտում սկսի աշխատել սոցիալական վերելակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Թուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода