«Ալենի մայրիկը եւ տուժածները». ակցիա Ֆրանսիայի հրապարակում
ՏեսանյութերՖրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ իրականացվեց ակցիա, որի շրջանակում քաղաքացիներին ներկայացվեցին իրենց իրավունքները խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ, ինչպես նաեւ իրազեկվեցին, որ Ալեն Սիմոնյանի մայրիկի պահվածքից տուժածները կարող են հաղորդում ներկայացնել ենթադրյալ հանցագործության մասին։ Ներկաները տեղում ծանոթացան ենթադրյալ հանցագործության հաղորդման օրինակներին եւ վերցրին իրենցը՝ ստորագրելով այն։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ բազմաթից արժանապատիվ քաղաքացիներ երթ էին իրականացնում Երեւան քաղաքում, որի ընթացքում Աբովյան փողոցի հարակից շենքերից մեկի պատշգամբից Ալեն Սիմոնյանի մայրիկը սեռական բնույթի հայհոյանքին փոխարինող միջնամատ է ցուցադրել, ինչպես նաեւ թքել անցնողների վրա։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոր տվյալ արարքը բնորոշել է որպես նյարդայնացած քայլ։ Նշենք, որ նրա այդ քայլը, ենթադրաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (Խուլիգանություն) եւ 137.1 հոդվածով (Ծանր վիրավորանք) նախատեսված հանցանք է: