Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով Գազայում սով է սպասվում. ԱՀԿ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողները Մոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալու Պոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ Շարմազանով Արցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը Փաշինյանին

Առանց ստիպելու՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Մկրտիչ Մինասյան

Տեսանյութեր

ԱԺ մի քանի գումարման ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ`  լաոն արդեն արթնացել է: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ ժողովուրդը համոզվել է` իշխանության խոսքերում ճշմարտության տարր անգամ չկա: 

– Ականջահաճո խոսքերով խաբել են ժողովրդին: Իսկ ճշմարտությունն այն է, որ ինչքան շուտ նրանք հեռանան իշխանությունից, այնքան շուտ ազգային, պետական հարցերը լուծում կստանան: Այսօր ամեն ինչ հայտնվել է քաոսի մեջ, որի պատճառը ոչ թե ընդդիմության` փողոցում իրականացվող միջոցառումներն են, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը, որոնք չգիտեն պետականությունն ինչ է եւ բացի խոստումներից, ուրիշ ոչինչ չեն կարողանում անել: Հուսով եմ, որ ճշմարտությունը կհաղթի, ժողովրդի պահանջը իրականություն կդառնա: Միայն մի բան եմ խնդրում, որ ամեն ինչ լինի խաղաղ ճանապարհով:

– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես իրավիճակի հանգուցալուծում, առաջարկում է, որ  Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նստեն մեկ սեղանի շուրջ եւ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք գտնեն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մի անգամ իմ հարցազրույցներից մեկում հղում եմ արել Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանն ազգային պատուհաս է, եւ ազգն իրեն չի ներելու, եւ ասել եմ, որ իսկապես, ճիշտ է: Սակայն, ասօր ինչ-ինչ պատճառներից ելնելով կամ ինչ-ինչ կենտրոններից նոր հրահանգներ ստանալով` ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխել է իր կարծիքը: Ափսոսում եմ, որ այդ տարիքի եւ այդքան մեծ փորձառություն ունեցող պետական գործիչը պաշտպանում է մեկին, որը ո՛չ պետական է, ո՛չ քաղաքական, այլ խաբկանքի իշխանություն ձեւավորող մարդ է: Հույս ունեմ, որ «ձայն բազմաց, ձայն Աստծո» կարգախոսն այս դեպքում կյանքի կկոչվի: Լաոն զարթնել է եւ իր ժողովրդի համար պետք է կատարի նոր ընտրություն: Այսինքն` նախ սրան հեռացնել, ապա Սահմանադրության պահանջին համապատասխան` հենց նույն այս պառլամենտում հնարավոր է ուժերը համախմբել, նոր ազգային փրկության կառավարություն ձեւավորել` մինչեւ ժամանակը կգա, եւ կլինեն նոր ընտրություններ: Որ պետք է սա գնա, փաստ է, եւ այն բխում է ոչ միայն մեր հանրապետության եւ Արցախի, այլեւ ամբողջ հայ ժողովրդի շահերից: Որովհետեւ, եթե այսպես շարունակվի, կորցնելու ենք նաեւ Հայաստանը:

– Ընդդիմադիր հարթակից հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձեւավորվելու է ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն: Ո՞ւմ եք տեսնում գործադիրի ղեկին:

– Ես ինձ չեմ համարում այն մարդը, որ պետք է այդպիսի կանխատեսումներ անի, բայց որպես սկզբունք` պետք է լինի անաչառ մեկը եւ իր աշխատանքով ապացուցած, որ կարողություն ունի աշխատելու, պետական մտածողություն ունի, վերլուծող է եւ կառավարման արվեստին տիրապետող: Եվ անպայման պետք է լինի արհեստավարժների կառավարություն: Մենք ունենք նախկինում աշխատած լավագույն փորձ ունեցող անձինք, որոնք կարող են տարբեր բնագավառներում աշխատել: Նույնիսկ նախկին վարչապետները` Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլք, կարող են ինչ-որ բնագավառներ ղեկավարել կամ գոնե գլխավոր խորհրդականներ լինել, որպեսզի կառավարությունը կարողանա, առավելագույնս նախկինի փորձը օգտագործելով, նոր պահանջների համապատասխան դրսեւորումները վերլուծելով, կառավարություն ձեւավորել: Այս անունները, որ տվեցի, ընդամենը որպես օրինակ եմ բերում: Նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց դրսեւորել են որպես բանիմաց եւ պետական մտածողությամբ` նրանց ուժերը պետք է օգտագործել: Նաեւ հրաշալի երիտասարդներ են հայտնվել հրապարակում, նրանց ուժերը նույնպես պետք է օգտագործել: Կյանքը շարունակվում է եւ անպայման երիտասարդները պետք է փոխարինեն փորձառու մարդկանց:

– Հավատո՞ւմ եք, որ նույն տեխնոլոգիաներով, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այդպես էլ հնարավոր լինելու է հեռացնել նրան:

– Սա է պայքարելու սահմանադրական ճանապարհը, բայց, իհարկե, պայքարի նոր գործիքակազմի մասին էլ պետք է մտածել: Ժողովուրդը պետք է հասկանա, որ ուրիշ ճանապարհ չկա, մինչեւ ստիպված չլինեն հեռանալ: Առանց ստիպելու` Նիկոլ Փաշինյանը չի հեռանա: Բայց պիտի խնդրեմ Աստծուն, որ եթե հնարավոր է, անարյուն տեղի ունենա: Չի բացառվում, որ ազգի պատուհասը նաեւ վերջին օրերին էլի պատուհաս կդառնա մեր ազգի գլխին: Եթե Աստված գոնե պայածառացնի մի պահ իր միտքը, կարող է քայլ անել եւ ասել` ինչ արել, արել եմ, բայց գոնե վերջին քայլն իմ պետության եւ ազգի նկատմամբ ճիշտ կատարեմ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода