Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com «Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա Պապինյան Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան

ԶԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՄԵՐ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

Վերլուծություն

Վերջին հանրահավաքին ձեւակերպվեց եւ հրապարակվեց առաջին անելիքը կապիտուլյանտին հեռացնելուց անմիջապես հետո` կոալիցիոն ժամանակավոր կառավարության ձեւավորում, որը կազմված կլինի պրոֆեսիոնալներից` «տեխնոկրատներից»: Եվ դա ճիշտ է` այնքան բան է կուտակվել, որը կարոտ է մասնագիտորեն կարգի բերելուն: Իսկ որ Նիկոլը հեռացվելու է` արդեն տեսանելի է: Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակ իր առաջին այցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե շարժումը կհասնի՞ հաջողության, ասաց. «Չկասկածեք»:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԴԵՄ «ԽԱՂ ՉԿԱ»

Քաղաքական գրոսմայսթեր երրորդ նախագահը շատ լավ գիտի` ինչ է ասում, եւ ամեն ինչից տեղյակ է ավելին, քան բոլորս: Երբ 2018-ին անակնկալի եկանք նրա հրաժարականից, թեեւ թվում էր, որ իշխանությունը հնարավոր է չհանձնել, նա տեսնում էր այն, ինչը շատերը չէին նկատում` տեխնոլոգիայի զորությունը, որին չէին հասցրել հակադրել այլ տեխնոլոգիա: Իսկ հիմա այդ նույն տեխնոլոգիան, այլանդակ ժեխական բաղադրիչներից մաքրված, հաջողությամբ կիրառվում է: Որոշ գործիքներ, անշուշտ, փոխվել են, մասնավորապես տեղեկատվական-քարոզչականը` Ֆեյսբուքի ցանցին մասամբ փոխարինել է ավելի ճկուն եւ վերահսկողությունից պաշտպանված Տելեգրամը, որի կիրառման հարցում ընդդիմությունը նոր չէ, որ խունտային հետ է թողել:

Ինչ վերաբերում է ՔՊ-ականների` խոսակցությունը «ցուցարարների քանակի» դաշտ բերելուն, ներգրավելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» սորոսականներին, ապա դա այնքան էլ էական չէ: Առավել կարեւորը ծածկույթն է, իսկ ընդդիմադիրները ցանցային պայքարում ավելի փոքր ռեսուրսով ապահովեցին ավելի մեծ եւ մոբիլ ծածկույթ, քան 2018-ին ապահովում էր Նիկոլը պարապած ակտիվիստների մեծ բանակով: Իսկ մեծ ծածկույթը` մայրաքաղաքում եւ մարզերում, որը նաեւ պարալիզացնում է ոստիկանական հակաքայլերը, արդեն բերել-հասցրել է ձնագնդի էֆեկտի շեմին: «Գլուխները պատերով կտան` կձերբակալեն շարժման մասնակիցներին»,- ասաց երթին մասնակցող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Մեզ չեն կարող ձերբակալել, նախ նրա համար, որ մենք որեւէ ապօրինություն չենք անում, հակառակը` մեզ մեղադրում են նրանում, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաները տեղավորվում են բառացապես օրենքի շրջանակներում: Մենք ասել ենք, որ շատ արագ հասնելու ենք մեր առջեւ դրված խնդրին` այն է Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Բայց դրան մենք հասնելու ենք բացառապես քաղաքացիական անհնազանդության ակցիաներով: Ժողովուրդն է պահանջատեր եւ ժողովրդի պահանջը անհնարին է չկատարել: Մեր պայքարը իր արդյունքը տվել է»,- ասաց Արթուր Վանեցյանը: Մենք կհավելենք` կազմակերպված, ակտիվիստական կարգապահ կորիզ ունեցող ժողովուրդը: Այդպիսի ժողովուրդն ավելի արդյունավետ է, քան 2018-ի «դըմփ-դըմփ-հո՛ւ» կույր ամբոխը, որն առանց իր կուռքի ոչինչ էր:

Ու խունտայի գեբելսիկների ստերի արդյունավետությունն էապես ընկել է: ՔՊ-ական Պապոյան Գեւորգը հայտարարել է, թե ընդդիմությունն ուղղակի ատում է ժողովրդին. իրենք, ի տարբերություն ընդդիմությանը, իբր խոնարհվում ու արժեւորում են քաղաքացուն: Իշխանական քարոզչամեքենան ակնհայտորեն խափանումներ է տալիս` վերջնականապես խոտանի վերածվելով: Բայց ՔՊ-ական որոշ գեբելսիկներ, չխորանալով իրերի իսկության ու իրականության մեջ, շարունակում են ծեծված ու վարկաբեկված թեզեր հնչեցնել` առաջին հերթին կոծկելու իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Հարց է ծագում` օրինակ` քաղաքացուն արժեւորող իշխանությունը պատերազմի զոհերի թվի մասին ԱԺ ամբիոնից խոսելիս պլյուս-մինուսով կխոսե՞ր կամ կկանգներ ու կխոստովաներ, որ պատերազմ կարող էր եւ չլիներ, եթե ինքն այդպես կամենա՞ր: Քաղաքացուն արժեւորողը կթքեր հասարակական կարծիքի վրա ու բոլորի աչքի առաջ բյուջեն յուրայիների համար պարգեւավճարների տրցակ կսարքե՞ր` անտեսելով առաջնային պետքերը…

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Քաղաքացուն կարող է արժեւորել առաջին հերթին արժանապետական իշխանությունը, այլ ոչ թե հազարավոր կյանքերի վրա թքած ունեցող ու միայն սեփական կաշին փրկող Նիկոլը: Խունտայի` ընդդիմության գործողություններին իբր հակազդող քարոզչությունը չի անցնում 2018-ի իշխանազավթմամբ գծված մտքի նեղ սահմանները մի դեպքում, երբ վաղուց Հայաստանում վարկաբեկվել են թե՛ հեղափոխությունը, թե՛ դրա գաղափարական հիմքերն ու թե՛ իրականացնողները:

Ի դեպ, խունտայի մոտալուտ վախճանի նախանշան է նաեւ առնետավազքը, որն առայժմ ստվերային բնույթ է կրում: Քանզի ՔՊ-ականները սկսել են հասկանալ, որ Նիկոլը այլեւս պետք չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Արեւմուտքին, նա պետք է միայն թուրքերին: Ու հենց ՔՊ-ամերձ Տելեգրամ ալիքներն են գրում, որ գլխավոր դատախազը նախապատրաստում էր նյութեր Նիկոլի դեմ քրգործ հարուցելու համար, սակայն ԱԱԾ-ն կանխեց դա... Դե Արթուր Դավթյանից գունափոխվելը հեռու չէ:

Ուշագրավ է, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները արդեն ամեն օր գալիս են ընդվզման կենտրոնատեղի` Ֆրանսիայի հրապարակ` նաեւ կենդանի օրինակով փլուզելով «նախկինների դեմ ժողովրդական ատելության» կարծրատիպը: Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է երթերի, հրապարակում շփվում եւ լուսանկարվում քաղաքացիների հետ, իսկ Սերժ Սարգսյանին ամեն անգամ դիմավորում են ծափերով: Երրորդ նախագահը նաեւ իր անձնական ներկայությամբ խրախուսեց հրապարակի վրանային ավանի երիտասարդների համար կազմակերպվող դասընթացները, որ նախաձեռնվել են երիտասարդ գիտնականներն ու ընդգրկում են այնպիսի առարկաների բլոկ, որոնք միասին կոչվում են քաղաքական տեխնոլոգիա: Եվ դրանք նաեւ ուղիղ հեռարձակվում են Յութուբում, ու ուկնդիր կարող է լինել ցանկացած հայ: Նաեւ փորձարկվում է դասախոսների կողմից ուղիղ եթերի «կենդանի զրույցում» քաղաքացիների հարցերին պատասխանելը:

Տիպիկ օրինակ քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի նախաձեռնածը: Նա մայիսի 3-ին Ֆրանսիայի հրապարակում Genesis Armenia - Ջենեսիս Արմենիա-ի վրանի առջեւ, կարդաց բաց դասախոսություն եւ պատասխանեմ մեր հայրենակիցներին հուզող հարցերին ներքոնշյալ հույժ կարեւոր թեմաների վերաբերյալ`

  1. Կլինի՞ պատերազմ Ադրբեջանի հետ հետնիկոլական Հայաստանում,
  2. Ինչպե՞ս ենք վերականգնելու մեր դիվանագիտության ու ռազմաքաղաքական դիմադրողականությունը,
  3. Ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ,
  4. Ինչպե՞ս գծել (թարմացնել) դաշնակիցներ ձեռք բերելու քարտեզը,
  5. Ինչպե՞ս ու ի՞նչ ռեսուրսով գնալ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի:

Այսինքն` 2022-ի ակտիվիստ երիտասարդությունը օգտակար եւ կարեւոր բաներ է սովորում, ի տարբերություն 2018-ի երիտասարդության, որ «հպարտանում» էր ազատ բարքերով:

Փոփոխությունը մոտ է, շատ մոտ...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода