«Բուրդ ճիպոտել եմ, խալի լվացել եմ, բայց ...». ՇՊՌՈՏ
Մշակութային«Իրավունքը» զրուցեց երգչուհի ՇՊՌՈՏԻ հետ:
– ԱՄՆ-ում օրվա մեծ մասն ինչո՞վ եք զբաղված:
– ԱՄՆ-ում աշխատում եւ ստեղծագործում եմ:
– Օտարերկրյա ընկերներ շա՞տ ունեք:
– Օտարերկրյա ընկերներ չունեմ: Չեմ կարողանում շփվել նրանց հետ:
– Եթե նորից ծնվեիք, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
- Եթե նորից ծնվեի, 19 տարեկանում ընտանիք կկազմեի եւ երեխա կունենայի:
– Ֆոբիաներ ունե՞ք:
– Այո, ուտիճից (տառականից) եմ վախենում:
– Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո:
– Հանուն սիրո պատրաստ եմ հանդուրժել շատ բաներ եւ լինել համբերատար:
– Խենթ քայլեր, որ արել են Ձեր համար:
– Ուզում էին անունս դաջվածք անել, այն էլ` Շպռոտ, չթողեցի...
– Օծանելիք, թե՞ զարդեր, ո՞րն է Ձեր թուլությունը:
– Օծանելիք, կոշիկներ:
– Բուրդ ճիպոտել, գորգ լվանալ, պահածո, չիր պատրասել` այս ամենով զբաղվո՞ւմ, կամ զբաղվե՞լ եք:
– Բուրդ ճիպոտել եմ: Փոքր ժամանակ շատ էի սիրում խալի լվանալ, բայց պահածո եւ չիր չեմ պատրաստել:
– Ձեր մասին հարեւաններն ի՞նչ են բամբասում:
– Տարբեր բաներ են բամբասում, օրինակ` իբրեւ թե երեխա ունեմ:
– Եվ վերջում` ի՞նչ նորություններ ունեք:
– Աշխատում եմ նոր պրոյեկտի վրա: Շուտով կներկայացնեմ...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ