Հիմա ինչ, ապագա կա՞...թե՞ ոնց. Արման Աբովյան
Ներքաղաքական
«Իսկ Բաքվից անդադար շարունակվում է մեր գլխին լցվել գարշահոտ թուրք-ադրբեջանական «խաղաղություն դարաշրջանի» ուղերձների հոսքը։ Քոչվոր կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) ղեկավարը գոհունակություն հայտնեց այն հանգամանքից, որ իր խոսքերով «հայերը, կարծես թե, խելքի են գալիս (դե ըստ ադրբեջանական տեսլականի) և համաձայն են թե Ադրբեջանի նախապայմաններին (5 կետի մասին է խոսքը) թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման հետ»։ Բարբարոս, ֆաշիստ, հայասպան ռազմական հանցագործ Ալիեւի կողմից բառացի ասվել է հետևալը - Նրանք, ովքեր 2019-ին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են «Ղարաբաղն Ադրբեջան է»: Հիմա ինչ, ապագա կա՞...թե՞ ոնց», - գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Ներողություն եմ խնդրում որ ստիպված եմ այս տխմարի խոսքերը մեջ բերել, բայց կարծում եմ, որ հանրությունը պարտավոր է իմանալ իշխանությունների կողմից որդեգրված թրքահաճո «խաղաղություն դարաշրջանի» իրական պատկերը եւ նպատակները»։