Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան Ժամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. Վրթանեսյան Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան

ՍԱՏԱՆԱՅԻ ԱՐՅՈՒՆՈՏ ՀԵՏՔԵՐԸ

Վերլուծություն

Բոլորը ցնցված են կապիտուլյանտի կորտեժի անիվների տակ հղի կնոջ զարհուրելի մահով: Մահվան վայրն էլ է խորհրդանշական` Պարոնյան-Լեո խաչմերուկում 2008-ի մարտի 1-ին Նիկոլի հրահրած արյունոտ բախման հետքերը դեռ չեն չորացել: Մահացածն էլ Նիկոլի ցածրախավ տեսակի հակապատկերն է` ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը` Սոնա Մնացականյանը, Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր: Նույնիսկ «պատահմամբ» հայրենադավները հայրենասերի են սպանում:

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆԻՎԸ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ՓՈՐՁ

Ի դեպ, ասում են, որ ինչ-որ միսթիկ համընկնումով Սոնա Մնացականյանի եւ Նիկոլի ծննդյան օրերն են համընկնում: Այդպիսի զուգադիպություններ էլի կան համացանցի տարածքում, եւ կարծես օդում հարց լինի` երկնային ուժերն էլ ինչպե՞ս հասկացնեն, որ սատանայի եք ընտրել, դրել ձեր գլխին, այն էլ` երկու անգամ: Վրաերթն անմիջապես կատարած ճիվաղն էլ պերճախոս մականուն ունի` «Ծեծեմ Արամ»:

Նաեւ սոցցանցերում Նիկոլին արդարացնող եւ անգամ Սոնա Մնացականյանին մեղադրող բազում պիղծ գրառումներ են հայտնվել, եւ դրանց սկզբնաղբյուրը կոնկրետ անուն ունի` Տարոն Չախոյան: «Ֆեյսբուքի» իր էջում Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյան Տարոնն է քոմենթել շեֆի շարասյան գործած սպանությունն ու ամեն գնով ջանացել արդարացնել տեղի ունեցածը, սրբել Փաշինյան Նիկոլի հետքերը` հայտարարելով, օրինակ, որ վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը` վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել եւ պարզել` ինչ է տեղի ունեցել: Իսկ այն մասին, որ հենց իրեն ուղեկցող Ջիփն է սպանության պատճառ դարձել, Նիկոլն իմացել է իբր միայն ԱԺ հասնելուց հետո: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ ՃՈ աշխատողները չեն կանգնել` օգնություն ցուցաբերելու, Չախոյանն ասել է, թե եթե կանգ առնեին, կառաջացնեին խցանում, եւ Շտապ օգնության մեքենան ժամանակին տեղ չէր հասնի: Սրանց լսես` դեռ պետք է Նիկոլին շնորհակալություն հայտնել, որ Նիկոլը Շտապ օգնություն է կանչել: Իսկ եթե մեքենան զոհված կնոջ մարմնի մոտով չանցներ, Նիկոլն առհասարակ չէ՞ր իմանալու` ինչ է տեղի ունեցել, թե՞ իմանալու էր դեպքից ասենք 24 ժամ հետո միայն, այն էլ` լրատվականներից: Կապիտուլյանտին ուղեկցող ՃՈ մեքենան վրաերթի է ենթարկում մարդուն, չի կանգնում, առաջին օգնություն չի ցուցաբերում, ու դեռ մի բան էլ Նիկոլը տեղի ունեցածի մասին իմանում է ԱԺ-ո՞ւմ: Թիկնազորի, ՃՈ աշխատակիցների ու մյուսների միջեւ օպերատիվ կապ չի՞ գործել: Փաստորեն` Չախոյանը դրսեւորված անտարբերությունը բացատրում է խցանումներ չառաջացնելու մղումով... յա՛խք: Այլասերվել են սրանք` սեփական ձեռքերով սպանելով այն «իդեալները», որոնք վանկարկելով` իշխանութուն են զավթել:

Սակայն սրանց պիղծ ցինիզմը մի կողմ, պարզվում է` այս մահը կարող է նոր արյան նախակարապետը լինել: Անվտանգության փորձագետ Վահագն Մխոյանի համոզմամբ` Նիկոլին նոր արյուն է պետք. «Ինչպես հայտնի է, երեկ (ապրիլի 27-ին) մի թեթեւ շշահարել էին Անտարեսի Արմեն Մարտիրոսյանին: Սա կարելի էր պատահական դիպված համարել. դե հիմա փողոցում պատահաբար տեսել են, մարդկանց նյարդերը տեղին են տվել: Բայց մի շարք հանգամանքներ ստիպում են կասկածի տակ դնել պատահականության վարկածը:

Նախ պարզվեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ Նիկոլի շարասյունը վրաերթով սպանել էր Սոնա Մնացականյանին: Մեկ տարուց ավել Արմենին չէին ծեծում, հետո հանկարծ ծեծեցին ու հենց ողբերգության վայրում. ինքն իր համար «կանգնած մարդ էր սպասում», ոչ մեկի ոչ մի բան չէր ասում, եկան ծեծեցին:

Հետո ընկերս պատմեց, որ երեկ (ապրիլի 27-ին) Օրբելի փողոցում երթի մասնակիցների վրա շենքերից մեկից ինչ-որ նիկոլական վարձու կին 1,5 լիտրանոց ջրով շիշ շպրտեց: Բարեբախտաբար որեւէ մեկին չի կպել, բայց եթե կպներ, առնվազն ծանր վնասվածք էր լինելու, ինչին էլ տեղում բախում էր հաջորդելու:

Եվ վերջապես զարմանալի զուգադիպությամբ երեկ (ապրիլի 27-ին) մի հատ էլ մեկ այլ թուրքահպատակի են ծեծել` Սոս Ջանիբեկյանին: Էլի չէին ծեծում, չէին ծեծում` հենց երեկ հիշեցին իր մասին»:

ՉԱՐԻՔԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

Miting

ՉԱՐԻՔԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

Փորձագետը եզրակացնում է, որ ոչինչ էլ պատահական չէր եւ չէր կարող լինել:

  • Սոնա Մնացականյանի սպանության շուրջ հանրային վրդովմունքի ալիքը լռեցվեց եւ շեղվեց` բոլորը հիմա քննարկում են այդ մի երկու ապտակը;
  • Այդ սպանության եւ ծեծերի (առնվազն Արմենի դեպքում դա ծեծ էլ դժվար է անվանել) դեպքերի միջեւ սկսեցին հավասարության նշան դնել (թե` տեսեք, եթե վրաերթը դժբախտ պատահար էր, ապա մարդ ծեծելը գիտակված գործողություն ա);
  • Նմանատիպ դեպքերը հարմար պատրվակ են լրիվ խաղաղ ցույցերը պիտակավորելու եւ ուժով ցրելու համար: Ընդ որում, ուժ արդեն իսկ կիրառում են նույնիսկ առանց պատրվակի էլ, բայց պատրվակով դե ավելի հարմար է ցրելը:

Եվ.  «Գալիս ենք դասական «ո՞ւմ է ձեռնտու» հարցին: Ակնհայտ է, որ Նիկոլին` նրան նոր արյուն է պետք, որ թափվի: Ու նոր արյուն թափելու համար խուրդել ինչ-որ արմենմարտիրոսյանների, սոսջանիբեկյանների կամ վարձու կանանց, Նիկոլի համար բացարձակ խնդիր չի: Այդ պատճառով ես հիմա լուրջ մտավախություններ ունեմ, որ նա նմանատիպ այլ սադրանքներ էլ է պատվիրելու»:

Ի դեպ, Արմեն Աշոտյանն էլ վստահ է, որ սադրանքներ դեռ լինելու են` մոտավորապես «Սովետի ԿԳԲ-ի» ոճով, եւ հորդորում առավելապես երիտասարդներով համալրված ակտիվիստական շարքերին զգոն եւ սառնասիրտ լինել: Եվ ՀՀԿ-ի ապրիլի 28-ի հզոր երթի ընթացքում իրոք սադրիչների եւ սադրանքների պակաս չկար:

Իսկ մայիսի 1-ին մեծ հանրահավաք է լինելու, միգուցե` հանգուցալուծող: Ինչի առնչությամբ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաեւ այլ հարցեր է բարձրացնում.

- ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարեց, որ մայիսի 1-ին Երեւանում տեղի կունենա վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի նաեւ ամենակարեւոր հանրահավաքը: Հայաստանում հեղափոխական վիճակ է, ու անհրաժեշտ է, որպեսզի մեր հանրությունը հստակ իմանա, թե ինչ է փոխում եւ ինչպիսի ապագայի հիմքեր դնում: Հանրահավաքը նախեւառաջ այդ հարցին պետք է պատասխանի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր հանրությունն արդեն այսօր մեծ քննարկում սկսի այդ խնդիրների մասին:

Հիմա մտածելու, ռազմավարություններ մշակելու եւ առաջարկներով հանդես գալու ճիշտ ժամանակն է: Մտածող մարդիկ պետք է կարողանան տեսնել ու հասկանալ հանրային պահանջները եւ հանրահավաքի ճիշտ օրակարգ ձեւավորեն: Միայն այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ ցեխից դուրս գալով` ցեխաջուրը չենք ընկնի:

Դրա համար խնդրում եմ հանրահավաքին շատ լուրջ վերաբերվել: Բոլորին եմ խնդրում: Այն միայն դավաճանին հեռացնելու մասին չէ: Այն մեր երկրի ու ժողովրդի ապագայի մասին է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանԺամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերիՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода