Iravunk.com | Ժողովրդական ճնշում` սա է լուծման բանալին. Կարինե Նալչաջյան
Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Տավուշցիները մինչեւ երկուշաբթի բացել են միջպետական ​​ավտոճանապարհը Ղարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքը Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Մատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ) «Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է Տավուշում «Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե Ղալումյանին Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը Ադրբեջանին ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)

Ժողովրդական ճնշում` սա է լուծման բանալին. Կարինե Նալչաջյան

Հանդիպում

Երեւանում եւ մարզերում շարունակվում է ընդդիմության ապակենտրոն, ցանցային պայքարը` անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ ողջ իշխանության հրաժարականի պահանջով: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:

– Երկրում ներքաղաքական մթնոլորտը թեժանում է: Ըստ Ձեզ, նախեւառաջ հոգեբանական առումով` ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Սա այն զարթոնքն է, որն այդքան ցանկանում էինք եւ որին այդքան սպասում էինք: Կա ինչ-որ մի պահ, երբ դանակը ոսկորին է հասնում, եւ արդեն մարդիկ, իսկապես, սթափվում են, մի կողմ են թողնում կեղծ դատողությունները, սին հույսերը եւ բախվում են դաժան իրականության հետ: Սա հենց այդ պահն է: Այս պրոցեսները, որոնք ընթանում են, շատ հուսադրող են, որովհետեւ եթե բոլորիս մեջ արժանապատիվ հայ մարդը չարթնանա, պահանջատեր չլինի, ուղղակի, մեր պատմության վերջակետը հենց այսօր կդնենք: Չէ՞ որ շատուշատ ժողովուրդներ հայտնվել են պատմության թատերաբեմում, հետո անհետացել են ամենատարբեր պատճառներով: Սրանք մեր ինքնությանը բոլոր կողմերից հարված են հասցնում, մեր ազգն ու երկիրը վերացնելու հստակ ծրագրով են եկել, եւ եթե հիմա էլ հանկարծ ինչ-որ մի պատճառով չհաջողենք, նշանակում է մեր վերջն է: Իմ կարծիքով` մարդիկ ներքուստ, հոգու նուրբ լարերով զգում են վտանգի ահագնությունը եւ արդեն արթնանում են, դուրս են գալիս փողոց, մի քիչ էլ, ու նրանք, ովքեր անտարբեր են, էլի կմիանան մեզ: Մենք հաղթելու ենք:

– Էլ ի՞նչ պետք է լինի, որ բացի քաղաքական գործիչներից, հասարակության ակտիվից, նաեւ շարքային քաղաքացիների լայն զանգվածները դուրս գան փողոց, ինչպես 2018-ի իշխանափոխության ժամանակ եղավ:

– Արդեն կարող ենք ասել, որ բավականին լայն զանգվածներ ոտքի են ելել, բայց մարդկային հոգեբանության այսպիսի մի օրինաչափություն կա` մարդկանց մեծ մասը, ոչ միայն մեզանում, այլ առհասարակ, կոնֆորմիստներ են, հարմարվողներ: Նայած թե կշեռքի նժարը որ կողմում ավելի կծանրանա, մասսայաբար կգնան դեպի այդ կողմ: Հիմա պասիոնարների պահն է` այն մարդիկ, ում հոգում հայրենիքի գաղափարը, հայրենիքին հասցրած հարվածների համար ցավը շատ խորն է, կգնան առաջին շարքերից, եւ մեկ էլ կտեսնենք, թե ինչպես են մեր շարքերը համալրվում եւ արդեն իսկ համալրվում են: Ես լավատեսորեն եմ տրամադրված, որովհետեւ եթե կարողանանք այս աղետից, այս չարիքից ազատվել, ոտքի կկանգնենք, կգան իշխանության հայրենիքը գնահատող մարդիկ, պրոֆեսիոնալներ, եւ կգտնվեն բազմաթիվ ճանապարհներ այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար: Բայց եթե մնանք այս իշխանությունների լծի տակ, մեղմ ասած` որեւէ լավ բանի պետք չէ սպասել:

– Հոգեբանական ճնշո՞ւմ է պետք կիրառել, որ շարքային քաղաքացուց մինչեւ գործող պաշտոնյա դուրս գա եւ միանա փողոցում իրականացվող պայքարին, թե՞ սա այլեւս ոչ թե հոգեբանական, այլ բարոյականության տիրույթում է:

– Գիտեք, բարոյական տիրույթը միշտ կա, բայց ահա այս կարգի իշխանություններն իրենք փախնող տեսակ են: Օրինակ, Նիկոլը տեսակով խառնող ու փախնող է: Հիմա պետք է հասնենք նրան, որ իրենք իրենց գլուխն ազատելու մասին մտածեն: Եկեք պատրանքներ չունենանք, որ ինչ-որ բարոյականություն կարթնանա նրանց կրծքի տակ, հանկարծ կհասկանան, թե ինչի են մասնակից եղել: Դրան պետք չէ սպասել, ուղղակի ժողովրդական մեծ ճնշում է պետք, եթե այն լինի, իրենք, այսպես ասած, զենքերը վայր կդնեն եւ այդ աթոռներից կպոկվեն վերջապես: Ժողովրդական ճնշում` սա է լուծման բանալին: Ինչ վերաբերում է ընդդիմության քայլերին, դրանք գնահատում եմ նորմալ եւ համամիտ չեմ այն մարդկանց հետ, ովքեր միանգամից արդյունքի են սպասում: Այսպիսի գործընթացները ժամանակ, որոշակի աստիճանականություն են պահանջում: Երբ 2018-ին այդ դագաղների «հեղափոխությունը» եղավ, ապրիլի 24-ին արդեն մաքրված էր հրապարակը, եւ թոռնիկիս հետ անցնում էի ու լսեցի, որ ոգեւորված մարդիկ ասում են` «Աստված բարին կատարի, բայց եթե լավ չլինի, ձեւը գիտենք, էլի կանենք»: Չէին հասկանում, որ այդպես հեշտ չէ: Տեսեք, արդեն 4 տարի տառապանքի մեջ ենք եւ չենք կարողանում այս իշխանություններին հեռացնել, բայց հիմա եկել է պահը: Կարծում եմ`  ընդդիմության գործողություններն արդեն կարելի է գնահատել գրագետ:

– Նույն տեխնոլոգիաները կիրառել, ինչ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ էր: Ըստ Ձեզ, որքանո՞վ են արդյունավետ, թե՞ այլ գործիքակազմ պետք է ընտրի ընդդիմությունը:

– Մարդկային խմբերի հոգեբանության օրինաչափություններ կան, որոնք միշտ առկա են: Այստեղ շատ կարեւոր է, թե այդ օրինաչափությունների վրա աշխատելով, ներգործման մեխանիզմներն օգտագործելով` դու ինչ գաղափար ես կրում, դեպի ուր ես տանում: Կարելի է մոտավորապես նույն մեխանիզմներն օգտագործելով՝ տանել դեպի կործանում եւ դեպի փրկություն: Շատ կարեւոր է, թե ինչ գաղափարի հետեւից են գնում եւ, իհարկե, լիդերները ովքեր են: Այն ժամանակ մարդիկ գնում էին այնպիսիների հետեւից, որոնց չէին էլ ճանաչում: Եթե մի քիչ ճանաչեին, գուցե չգնային, իսկ հիմա արդեն նույնիսկ հարցեր են դնում, թե սրան չենք սիրում, նրան չենք սիրում… Պետք չէ այդ «նազուտուզը», այսօր բոլորս զինվոր ենք եւ պետք է ոտքի կանգնենք, եթե ուզում ենք, որ մեր երեխաները, մեր թոռները, բառիս բուն իմաստով` ապրեն: Այո՛, կարելի է կիրառել նույն տեխնոլոգիաները, բայց` ի բարօրության, ի փրկության օգտագործելով եւ ոչ միայն նույնը, «զինանոցը» մեծ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՏավուշցիները մինչեւ երկուշաբթի բացել են միջպետական ​​ավտոճանապարհըՂարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքըԿիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհըՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է Տավուշում«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինԹուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերումԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԴպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՍամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներՏասնյակ տարիներ խախտված իրավունքս վերականգնվեց Ձեր շնորհիվ. Հերթական երախտիքի խոսքը ուղղված հայտնի փաստաբանին.ԼՈՒՍԱՆԿԱՐԻնչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքումԻրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. ՎարոսյանԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода