ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՎՌՆԴԵՑԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՁՈՐԻՑ
Մշակութային«Իրավունքը» այցելել էր Կորեայի ձոր, որտեղ զրուցեց դերասան Վահագն Սիմոնյանի հետ, ով հանդիսատեսին հայտնի է Պոնչո անվամբ: Մեզ հետ ունեցած հարցազրույցից հետո Վահագն Սիմոնյանին ոստիկանների ուղեկցությամբ դուրս հրավիրեցին ձորից, որտեղ նա բնակվում էր: Վերջինս մեկնեց Ապարան:
– Պարոն Սիմոնյան, գետի ափը սեփականաշնորհել են եւ Ձեզ վռնդո՞ւմ են:
– Այո վռնդում են: Հիմա ես ստիպված պետք է գնամ ուրիշ գետի ափ: Չգիտեմ` բարձրանամ օդ, բարձրանամ ծառի վրա ապրեմ: Ես չեմ հասկանում, հին հայկական «մուտիլովկաներով» ո՞ւր են ուզում հասնել:
– Ըստ Ձեզ` այս ամենի հետեւում ո՞վ է կանգնած:
– Ես կարծում եմ, որ սրա հետեւում մի քոսոտ փողատեր պետք է կանգնած լինի:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ.-Զրույցն առավել մանրամասն դիտեք "ԻրավունքTV"-ով: