Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի քաղաքացի է զոհվել, եւս մեկը անհետ կորել է։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։
«Sky News»-ի փոխանցմամբ, մահացել է բրիտանացի վետերան Սքոթ Սիբլին։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ասաց, որ գերատեսչությունն աջակցում է մահացածի ընտանիքին։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը դեռ լրացուցիչ տեղեկություններ է փնտրում երկրորդ բրիտանացու մասին։
Ըստ լրագրողների՝ նրանք երկուսն էլ ուկրաինական կողմում կռվել են ռուսական զորքերի դեմ։