Պետք է պայքարենք, որպեսզի ունենանք առանց թուրքի Հայաստան. Հայկ Դերզյան
ՆերքաղաքականԱրդեն տեւական ժամանակ է, ինչ մի շարք ընդդիմադիր ուժեր մեկտեղել են իրենց ռեսուրսներն ու անցել ապակենտրոն պայքարի` պահանջելով օրվա իշխանության հրաժարականը: ՀՀԿ խորհրդի անդամ, մեդափորձագետ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆՆ ասաց, որ իրենց նպատակն է թույլ չտալ Հայաստանի թուրքացում եւ Արցախի հանձնում:
– Չպետք է թույլ տանք այս իշխանություններին, որոնք չունեն բանակցելու, առավել եւս հայրենիք հանձնելու մանդատ, իրականացնել այն ծրագիրը, որը մեկնարկել են, հասցնեն ավարտին: Չպետք է թույլ տանք, որ հակահայկական այս իշխանությունները հասնեն իրենց նպատակին, ինչը կործանարար է լինելու ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի համար: Միասին պետք է ոտքի ելնենք եւ բարձրաձայնենք մեր պահանջը` այն է կապիտուլյանտ իշխանության հեռացում: Յուրաքանչյուր քաղաքացի ունի ձայնի եւ իր պահանջը ներկայացնելու իրավունք: Ուստի` չպետք է թույլ տանք, որ մեր փոխարեն որոշեն, թե որտեղ պետք է ապրենք: Պետք է ելնենք ոտքի եւ պայքարենք, որպեսզի ունենանք առանց թուրքի Հայաստան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ