Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Իսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN 24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել են Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից 36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.am Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Պարզ է, որ Նիկոլը հենց այնպես չի գնալու. Վահագն Չախալյան

Տեսանյութեր

Ազատագրական շարժումը շարունակում է ստորագրահավաքը, որին միացողները հայտարարում են, որ չեն արտոնում Հայաստանի ներկա իշխանությանը արցախցիների անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Իրավունքի» հետ զրույցում Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆՆ ասաց, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, այդ թվում` հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, մշակութային գործիչներ արդեն իսկ միացել են ստորագրահավաքին:

– Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով` ընդդիմությունն անցել է փողոցում ապակենտրոն պայքարի: Ըստ Ձեզ, որքանո՞վ է այն արդյունավետ, եւ արդյոք ստեղծված իրավիճակի լուծումը նստացույցերն ու ակցիաներն են:

– Վստահ եմ` ապակենտրոն պայքարն արդյունավետ է, անշուշտ, եթե ավելի վճռական լինենք եւ ավելի համառ: Պարզ է, որ Նիկոլը հենց այնպես չի գնալու, ուստի` Ազատագրական շարժումը ողջունել է ե՛ւ նստացույց, ե՛ւ ակցիաներ իրականացնողներին: Ինչպես գիտեք, առաջինը «Սեւ հովազի» տղաները սկսեցին Ազատության հրապարակում նստացույց իրականացնել, որից հետո միացան մյուսները: Ըստ իս, լավ կլիներ, որ մնացածն էլ մի շարք այլ տեղերում ակցիաներ ու նստացույցեր իրականացնեին: Չէ՞ որ Նիկոլը հիմնականում իր իշխանությունը պահում է ոստիկանական ուժերով, եւ ապակենտրոն պայքարի միտքն այն է, որպեսզի այդ ուժերը ջլատվեն: Հավատացեք, ինչքան պայքարի օջախները շատանան քաղաքում եւ մարզերում, այնքան ոստիկանական ուժերը կջլատվեն, եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու շանսերը կմեծանան:

– «Հայրենիք» կուսակցության նախագահ, պատգամավոր Արթուր Վանեցյանն ասում է, որ իրենք դուրս չեն եկել փողոց` պահանջելու բացառապես իշխանափոխություն, այլ իրենց նպատակը Արցախն է ու անվտանգությունը: Այս դեպքում` ի՞նչ այլընտրանք է առաջարկվում` հանուն Արցախի: 

– Այսինքն` Արթուր Վանեցյանն ասում է, որ տուն չի գնալու` մինչեւ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անկախությունը չճանաչի՞: Այդքան ժամանակ նստելո՞ւ է Ազատության հրապարակում: Ճիշտն ասած, չգիտեմ, թե պարոն Վանեցյանի  մոտեցումը որն է, բայց նկատեցի, որ նա չի ասել, թե մինչեւ երբ տուն չի գնալու: Ամեն դեպքում, մենք  երկրի շուրջ ծավալվող այս չարիքի բուն պատճառը համարում ենք անձամբ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը: Սուտ է մտածել, թե իր օրոք այս ամենը այլ ընթացք դեռ կարող է ունենալ: Մեր կորուստների, նահանջի, նվաստացումների ընթացքը շարունակվելու է, քանի դեռ նա իշխանության է: Անշուշտ, իր հրաժարականն ինքնանպատակ չէ, պարզ է, որ մենք այլ նպատակներ ունենք` վերջապես փրկել Հայաստանի պետականությունը եւ Արցախը: «Կամքը» դեռ 2020 թվականի հուլիսի 1-ից պահանջել է Նիկոլի հրաժարականը, բայց պատերազմի ժամանակ հենց առաջին օրն էլ կամավորագրվեցի եւ գնացի ճակատ, որովհետեւ չէի մտածում, թե նրա հրամանատարությամբ հաղթել հնարավոր չէ: Ասում էի` ոչինչ, թույլ ղեկավարով, բայց հնարավոր է հաղթել, սակայն ռազմի դաշտում տեսա, թե ինչ է կատարվում: Հավատացեք, իր ղեկավարությամբ մի մարզադաշտ սարքել էլ հնարավոր չէ:

«ԱՅՍՕՐ ԹԱԼԱՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է, ՔԱՆ ԵՐԲԵՎԻՑԵ ԵՂԵԼ Է ՀՀ-ՈՒՄ»

– Բայց 2018-ին նրանք եկան իշխանության` քննադատելով նախկին իշխանություններին,  թե երկիրը հենց նրանք են քանդել ու թալանել…

–  Թող ցույց տան, թե ինչ են իրենք արել` բացի մանիպուլացնելուց ժողովրդին եւ հավերժ նախկինների թալանի մասին խոսելուց: Ոչինչ չեն կարողացել անել, Նիկոլ Փաշինյանն անգամ իր կողքի թալանչիների ձեռքը չի կարողանում բռնել: Այսօր թալանն ավելի շատ է, քան երբեւիցե եղել է Հայաստանի Հանրապետությունում: Նա անգամ այդ թալանի դեմը չի կարողանում առնել, ուր մնաց, ասենք, 30 տարի առաջվա` Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ թալանվածը հետ բերելու ուղղությամբ քայլեր իրականացնի:

– Այսօր ընդդիմության փողոցային պայքարի միջոցառումներին շտապում են «ներկա գրվել» նաեւ նիկոլական ապարատի նախկին պաշտոնյաները, այդ թվում` օրինակ, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը: Սա նշանակում է, որ խորտակվող նավը փորձում են լքել ով կարո՞ղ է, թե՞, պարզապես, թացն ու չորն էլի խառնվելու է իրար:

– Չգիտեմ, թե իրենց մասնակցության մոտիվացիան որն է, բայց, անշուշտ, ոմանք խորտակվող նավից են փախնում, ոմանք հնարավոր իշխանափոխության ժամանակ աթոռ ստանալու համար են վազում, ոմանք էլ գալիս են` իրենց արած մեղքերի թողությունն, այսպես ասած, ստանալու: Միգուցե պայքարը Նիկոլի դեմ մեղմացուցիչ հանգամանք լինի, բայց սա չի նշանակում, որ նրանք, ովքեր մեղսակից են այս ամենի համար, պետք է պատասխանատվությունից խուսափեն: Էլի եմ ասում` միգուցե մեղմացուցիչ հանգամանք դիտարկվի, որ Արցախը հանձնելու պրոցեսին մասնակից դառնալուց հետո մեղքերի թողություն են արել, փորձել են ընդհանուր պայքարի ջրաղացին մի փոքր ջուր լցնել: Բայց սա չի նշանակում, որ Արա Այվազյանին պետք է մոռանանք, թե ով է եղել, կամ մնացածին, թե ով ինչ պաշտոններ է զբաղեցրել, Փաշինյան-Ալիեւ ժողովրդի թիկունքի հետեւում հակահայկական, ապազգային, հակապետական բանակցություններում ինչ դերակատարություն է ունեցել: 

«ՀԱՎԱՏԱՑԵՔ, ԵԹԵ ԷՐԴՈՂԱՆՆ ԷԼ ԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԻՐԵՆՔ ՆՐԱՆ ԵՆ ՄՈՒԾՎԵԼՈՒ»

– Այսօր ի՞նչն է պակասում ընդդիմության պայքարին, որպեսզի լայն զանգվածները դուրս գան փողոց: Մտավախություն չունե՞ք, որ օրեր անց այս ամենը կմարի, եւ պայքարողները կվերադառնան իրենց տները, իսկ պատգամավորները` խորհրդարան:

– Չգիտեմ` ով է վերադառանալու իրենց տները, ով` ոչ, մենք չենք վերադառնալու` մինչեւ մեր առջեւ դրված խնդիրը չլուծենք: Ինչպես գիտեք, 4 տարի է մենք փողոցում ենք եւ պայքարում ենք: Մի քիչ ռեսուրսի խնդիր ունենք, բայց ընթացքում, վստահ եմ` գիտակից քաղաքացիների մասնակցությամբ եւ աջակցությամբ այդ խոչընդոտն էլ կհաղթահարենք: Ասեմ ձեզ, որ ոչ մի օլիգարխի, անգամ միջին բիզնես ունեցողների վրա, թեկուզ ընդդիմադիր ձեւացող, հույս չենք դրել, որովհետեւ այսօր, ցավոք, հայկական կապիտալ գոյություն չունի: Մեր օլիգարխներն ու բիզնեսմենները հայրենիք չունեն, իրենց համար բացարձակապես մեկ է, թե իրենք իրենց բիզնեսները որտեղ կանեն: Սա նրանք ապացուցում են ամեն օր, ավելին` իրենց համար կապ չունի, թե ով է լինելու իշխանության գլխին: Հավատացեք, եթե էրդողանն էլ գա իշխանության, իրենք նրան են մուծվելու: Ինչ վերաբերում է ձեր նշած ընդդիմության հատվածին, իրենք նման խնդիր չունեն, նյութատեխնիկական մասով էլ են ապահովված, ֆինանսական մեծ ռեսուրսներ էլ ունեն: Դրա համար էլ մեր նախաձեռնությունների լուսաբանումը լուսանցքից դուրս է մնում, իսկ իրենք ներկայացնում են, թե հիմնական պրոցեսներն իրենց մոտ է տեղի ունենում, քանի որ ունեն լավ տեխնոլոգներ, որոնք սովորեցնում են, թե ինչպես ժողովրդին ոտքի հանել: Ասեմ ձեզ` ամենալավ «տեխնոլոգիան» ժողովրդին ոտքի հանելու այն է, որ մարդիկ հավատան, թե  իսկապես այն ուժերը, որոնք ելել են պայքարի, ուզում են Նիկոլին հեռացնել: Հավատացեք, այդ խնդիրը կա, որը մենք էլ ունենք, որովհետեւ Նիկոլը հենց այնպես նստած չէ: Օրինակ, մեր պարագայում, երբ ոչինչ չէր կարողանում անել, սկսեց ստահոդ լուրեր տարածել, թե հենց իրենք են մեր շարժման կազմակերպիչը: Արդյունքում՝ քաղաքացու մեջ կասկած է ընկնում, եւ նա չի կարողանում իր ունեցած քաղաքական գիտելիքների մակարդակով վերլուծել, որ սրանք ընդհանրապես տարբեր գաղափարախոսություններ են, տարբեր ուժեր ու արժեքներ կրողներ են: Բայց, ցավոք, այդ մանիպուլյացիան ստացվում է իրենց մոտ, ինչը շատ լավ կարողանում են օգտագործել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելԱդրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո.Քարտեզագիրը փակագծեր է բացում ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода