Iravunk.com | Ինչո՞ւ է Հայաստանից տեղափոխվել ԱԺ նախկին փոխնախագահը. Վահե Էնֆիաջյանը փակագծեր է բացում
Новый выпуск еженедельной газеты «Комсомольская правда в Армении»/В продаже с 26 апреля/ Оверчук: Россия ждет Пашиняна на саммите ЕАЭС в мае МИД РФ прокомментировал слова Владимира Путина о статусе Нагорного Карабаха Сегодня 25 апреля Почему Пашинян с делимитацией бежит впереди паровоза? Андрей Арешев отвечает на вопросы (видео) Эти страшные события в России были восприняты как собственное горе «Глава Канцелярии Первопрестольного Св. Эчмиадзина Архиепископ Аршак Хачатрян: Послание в связи со 109-й годовщиной поминовения жертв Геноцида армян в Османской империи». ФРАНЦУЗСКИЕ ЛЯГУШКИ В АРМЯНО-АЗЕРБАЙДЖАНСКОЙ КАШЕ 109 ЛЕТ. 24 АПРЕЛЯ - ДЕНЬ ПАМЯТИ ЖЕРТВ ГЕНОЦИДА АРМЯН Просто поражает, с какой поспешностью Никол сдает территории

Ինչո՞ւ է Հայաստանից տեղափոխվել ԱԺ նախկին փոխնախագահը. Վահե Էնֆիաջյանը փակագծեր է բացում

Внутренняя политика

Նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից ամիսներ անց ԱԺ յոթերորդ գումարման ընդդիմադիր փոխնախագահ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ: Տեւական լռությունից հետո՝ «Իրավունքի» հետ զրույցում նա փակագծեր է բացել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչպես նաեւ անդրադարձել է նախընտրական եւ հետընտրական Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին եւ սփյուռքյան տրամադրություններին:

«ՈՐԵՎԻՑԵ ԿԵՐՊՈՎ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ»

- Պարոն Էնֆիաջյան, այս ողջ ընթացքում Դուք երբեւէ չեք խոսել հրապարակային՝ ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Միացյալ Նահանգներ եւ արդյոք վերադառնալու եք…

- Միանշանակ վերադառնալու եմ, իսկ Միացյալ Նահանգներում գտնվելու առաջնային պատճառը եղել է մայրիկիս առողջության հետ կապված խնդիրը: Եվ քանի որ անձնական բնույթի հարց է եղել, առանձնապես հրապարային ձեւով որեւիցե կերպով չեմ անդրադարձել: Այս պահի դրությամբ էլ նա բուժման փուլում է գտնվում: Փառք Աստծո, առողջական վիճակի դինամիկան դրական է: Այսքանից ավել, երեւի թե, մանրամասների մեջ չխորանամ:

- Ակտիվ քաղաքականության մեջ Ձեզ կրկին կտեսնե՞նք, թե՞ այս էջը փակված եք համարում:

- Կարծում եմ՝ քաղաքականությունն այն դրսեւորումներն ունի, հատկապես մեր ժողովրդի եւ մեր երկրի համար, որ որեւիցե կերպով անտարբեր չես կարող մնալ քաղաքական գործընթացներին, հետեւաբար ավելի ակտիվ կամ մեծ քաղաքական պրոցեսների մեջ ներգրավելը որեւիցե կերպ չեմ բացառում: Կարող եմ միայն ասել, որ ամեն ինչ կլինի իր ճիշտ ժամանակին:

«ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԵՂԻ ՉԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ»

- Հետեւո՞ւմ եք ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի աշխատանքներին: Ժամանակին Ձեր խմբակցությանը մեղադրում էին, թե ինչու ավելի կոշտ ընդդիմություն չեք: Հիմա ինչպիսի՞ն է պատկերն Ազգային ժողովում:

- Այո, ցավոք, նման թեզեր եղել են, եւ ցավոք, ներկայումս նաեւ խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնող որոշ գործիչների կողմից են նման ձեւակերպումներ եւ վերլուծություններ եղել: Բայց, ինչպես տեսնում ենք, խորհրդարանում գտնվելով՝ էական կամ կտրուկ փոփոխությունների տանող գործողություններ, ըստ էության, տեղի չեն ունենում:

- Այսօր խորհրդարանում Ձեր տեղում՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի աթոռին է նստած ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: Նրան մեղադրում են այդ պաշտոնը ստանձնելու եւ Ալեն Սիմոնյանի տեղակալ աշխատելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

- Իշխան Սաղաթելյանն իր գործառույթները պետք է իրականանցի: Ի վերջո, այդ գործառույթներով պայմանավորված՝ նախատեսած տեղ կա խորհրդարանում, որտեղ պետք է նստի եւ իր աշխատանքներն իրականացնի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը: Ես այդ տեխնիկական հարցերի վրա առաջարկում եմ առհասարակ շատ չխորանալ եւ չկենտրոնանալ: Եկեք հասկանանք՝ մենք ի՞նչ ենք վերապրել, ինչի՞ միջով ենք անցել ու երկիրը հիմա ո՞ւր է գնում: Որքանո՞վ է կեղծ լավատեսությունը ներկայացվել իբրեւ իրականություն՝ առանց խորացված մանրամասնելու ժողովրդին կարեւոր հանգամանքները: Եվ, ի վերջո, այս ամենը բերելո՞ւ  է դրական փոփոխությունների: Կարծում եմ՝ սա այն մեսիջն է, որը պետք է կարողանալ հասցնել ժողովրդին: 

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԻՐ ԿԱՄՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՍ ՏԵՍՔՈՎ»

- Հետադարձ հայացք նետելով՝ ըստ Ձեզ, որտե՞ղ սխալվեց ընդդիմությունը, գուցե պետք չէ՞ր ընդհանրապես գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս կերպ ու վերարտադրել այս իշխանությանը:

- Եթե ընտրություններ տեղի չունենար երկրում, ըստ էության, քաղաքական ճգնաժամը  ավելի խորը բնույթ էր կրելու: Ի վերջո, եկեք ընդունենք, որ որեւիցե իշխանություն ի զորու չէր լինելու այդ ճգնաժամը հաղթահարել, եւ ուզեր, թե չուզեր, պետք է հեռանար: Եթե հիշում եք, սկզբնական փուլում՝ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, կար հստակ ձեւակերպում, որ ընտրությունների պետք է գնալ՝ առանց գործող վարչապետի կառավարման եւ անցումային վարչապետ պետք է լիներ նա, ով նոր ընտրություններ կազմակերպելու երաշխիքը վերցնելով իր վրա՝ չպետք է հավակներ հետագայում որեւիցե բարձր պաշտոնի: Հիմա ի՞նչ փոխվեց այդ ընթացքում, ինչո՞ւ այս ամենն այլ ընթացքը ստացավ, համապատասխան հասցեատերերին է պետք այդ հարցը տալ: Բայց վստահ եմ՝ ներկայիս իշխանությունն, առանց արտահերթ ընտրությունների, չէր կարող պահպանել իր դիրքերը, որովհետեւ ինքներդ էլ լավ գիտեք, որ պատգամավորներն իրենց խորհրդարանական խմբակցությունը լքում էին, պաշտոնյաները դուրս էին գալիս աշխատանքից: Այսինքն՝ իշխանական բուրգը քանդվում էր ներսից եւ լինելու էր այն, ինչ պետք է լիներ: Այդ պահի դրությամբ՝ ընտրությունների հասնելն, այո՛, կարեւոր գործընթաց էր եւ պետք էր խնդրին բովանդակային լուծում տրվեր ու ժողովուրդը պետք է իր կամքն արտահայտեր, բայց ոչ այս տեսքով: Մինչդեռ ընտրություն կատարվեց սեւի եւ սպիտակի միջեւ ու ունենք այն, ինչ ունենք: Եվ հիմա խորհրդարանում մեծամասամբ իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է նախկին գործունեության մեջ, ընդդիմությունը՝ իշխանությանը՝ շատ ավելի նախկին իրավիճակների եւ հանգամանքների մեջ:

- Փաստացի նախորդ անգամ չհաջողվեց ընդդիմությանը միասնական ճակատով պայքարել: Հիմա էլի միասնական դիմադրության ճակատ ձեւավորելու մասին են խոսում ընդդիմադիրները: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս անգամ հաջողվելու է փողոցով այս իշխանությանը հեռացնել:

- Որպես թեզ՝ բնականաբար, իր մեջ բովանդակություն ունեցող հնարավոր տեսակետ է, բայց միշտ չէ, որ նույն սցենարով կարող է զարգանալ իրավիճակը կամ պետք է զարգանա: Եկեք հասկանանք, որ ամիսներ առաջ ընտրություններ են տեղի ունեցել եւ նախ մի փոքր ավելի հանգամանքների մեջ փորձենք խորանալ, թե ինչն էր պատճառը, որ ընտրության արդյունքներն այսպիսին էին: Մեր ժողովուրդն, ըստ էության, ընդունեց այն քաղաքականությունը, որը որդեգրել էր իշխանությունը՝ ասել է թե բաժանվելով սեւերի եւ սպիտակների: Ու այս բաժանարար գծերի մեջ փորձեց իր ընտրությունը կատարել՝ այն պարագայում, երբ մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց պատասխանատու փուլ է, որտեղ ներքաղաքական իրավիճակն ունի իր կարեւորությունը: Բայց չէ՞ որ մշտապես ներկայում ու անցյալում ամենատարբեր գործիչների, մեր մեծերի կողմից լսել ենք, որ մեր փրկությունը, մեր հաջողության բանաձեւը մեր միասնականությունն է:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ԵՐԱՇԽԻՔԸ»

- Հայաստանում որոշ շրջանակների կողմից, այդ թվում՝ իշխանական պատգամավորների, հակաբելառուսական հիստերիա առաջացրեց այն, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե Բելառուսի եւ Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաեւ այլ հանրապետություններ, եւ մեծ հավանականությամբ` Հայաստանը, որովհետեւ «գնալու տեղ չունի»: Ավելին՝ նա ընդգծել էր, որ Նիկոլ Վովաեւիչը սա տեսնում է: Դուք եղել եք հայ-բելառուսական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը եւ հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք վերաբերում դաշնակիցների հետ այս կերպ հարաբերվելուն:

- Առհասարակ փոխհարաբերությունների մեջ, հատկապես միջազգային հարթակներում  համարժեքության կողմնակից եմ: Եթե կա կոնկրետ գնահատական կամ որեւիցե կոչ, վերլուծություն, հայտարարություն՝ բնականաբար, նույն կարգավիճակի երկրի մակարդակով պաշտոն զբաղեցնող անձը պետք է արձագանքի, որպեսզի թե՛ տվյալ մարդու, թե՛ ժողովրդի համար ամեն ինչ հասկանալի լինի: Եվ խոսքը միայն Բելառուսի նախագահին արձագանքելու մասին չէ: Տեւական ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի ամենատարբեր մակարդակներով  ամենացինիկ, ամենաճղճիմ արտահայտություններն ու հայտարարություններն են արել ու որեւէ մեկը չի արձագանքել: Իմ խորհրդարանական գործունեության ընթացքում ստիպված եմ եղել նաեւ ինքս Ալիեւին պատասխան տալու պատասխանատովությունը վերցնել ինձ վրա՝ այն պարագայում, երբ երկիրը ղեկավար ունի, եւ նա պետք է արձագանքեր ու պատասխան տար: Վերջիվերջո, իշխանությունն այնպիսի քաղաքականություն պետք է վարի, որ որեւիցե կերպ տեղ չթողի, որ մեկը կարողանա ինչ-որ բան ասել:

- Բայց ի՞նչն էր վիրավորական Լուկաշենկոյի ասածի մեջ: Մի՞թե Հայաստանն ուրիշ տեղ ունի գնալու, բացի Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը մաս կազմելուց:

- Ինչ-որ մի տեղ գնալը կամ չգնալն այն հարցը չէ, որ այսրոպեական պետք է վերլուծել եւ քննարկել: Ամեն դեպքում, ունենք մեր նախնիներից եկած մեծ երազանք ու ցանկություն, որ ունենանք պետություն, պետականություն, ինքնուրույնություն, ինքնիշխանություն եւ դրանից բխող մնացած բոլոր գործիքակազմը՝ ժողովրդավարության եւ բարձր արժեհամակարգի: Միեւնույն ժամանակ, ունենք նաեւ այն, ինչ ունենք, եւ այս իրողություններն էլ չենք կարող հաշվի չառնել՝ մեր քայլերն ու գործողություններն իրականացնելիս: Այն, որ Հայաստանի հանրապետությունը միայնակ տարածաշրջանում չի կարող անվտանգության ամենակարեւոր երաշխիքը եւ տնտեսապես ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելու գործառույթն իրականացնել, ակնհայտ է: Եվ այս հարցում՝ այո՛, ինտեգրման, փոխգործակցության հարցերը կարեւոր են: Բայց այստեղ միանգամից գալիս է այն հարցը, որ այդ ամենը պետք է լինի, բնականաբար, արժանապատիվ ձեւով:

«ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ…»

- Իսկ ի՞նչ տրամադրություններ են առկա Սփյուռքում: Օրինակ, Թուրքիայի հետ մերձեցման եւ խաղաղության համաձայնագիր ստորագրելու իշխանության օրակարգին, ինչպե՞ս են վերաբերում ԱՄՆ-ի հայերը: Մի՞թե ասելիք չունեն:

- Կարծում եմ՝ Սփյուռքի ներկայացուցիչներն ասելիք ունեն, բայց հավաքական առումով ամբողջ Սփյուռքը ինչ-որ ձեւ իր կամարտահայտությունը ներկայացնելու մեխանիզմ, որպես այդպիսին, չունի: Հատվածական եթե վերցնենք, տարբեր կազմակերպություններ կան, որտեղ ներգրավված են մեր հայրենակիցները եւ նրանք անմասն չեն մնում ու իրենց կարծիքը հայտնում են: Այստեղից շատ տեսանելի է, թե Հայաստանում ինչպիսի հալածանքներ, զրպարտություններ, բամբասանքներ, քաղաքական հետապնդումներ, անհիմն վիրավորանքներ ու սպառնալիքներ կան: Այս ամենը ազդում է մեր միասնականության վրա, պետք է փոխվի: Աշխարհի տարբեր մասերում բնակվող մեր հայրենակիցների սիրտն, իրոք, ցավում է մեր երկրի, մեր ժողովրդի հետ կատարվող իրադարձությունների մասով: Մարդիկ ուզում են իրենց մասնակցությունն ու դերակատարությունն ունենալ, հատկապես մեր երկրի համար այս պատասխանատու իրավիճակում, բայց, ըստ էության, որեւէ գործնական քայլ իշխանությունների կողմից չի իրականացվում: Կոնկրետ Միացյալ Նահանգներում ամենատարբեր բնագավառի գործունեությամբ զբաղվող մարդկանց հետ եմ շփվում, ովքեր շատ մեծ ծավալի օգնություններ են ցուցաբերել հենց պատերազմի ժամանակահատվածում:

- Որոնց օգնությունն այդպես էլ տեղ չհասա՞վ…

- Ոչ թե տեղ չհասավ, այլ չծառայեց այն նպատակին, որ իրենք են հետապնդել: Եվ սա ներքին ե՛ւ դժգոհության, ե՛ւ բարկության ու հիասթափության ելեւէջներ է իր մեջ թողել: Կարծում եմ՝ այս ամենը պետք է հարթել, պետք է ճիշտ ուղու վրա դնել, եւ մեր ամբողջ ներուժը՝ առաջին հերթին ինտելեկտուալ, ֆինանսական, հայրենասիրական, որը կա մարդկանց մեջ, պետք է որեւէ կերպ ճիշտ պետական մեխանիզմով համախմբել եւ փորձել երկրի զարգացման ու մեր ժողովրդի բարեկեցությանն ի նպաստ բերել:

- Պարոն Էնֆիաջյան, ըստ Ձեզ, այս իշխանության օրոք դեռ հնարավո՞ր է:

- Կարծում եմ՝ ոչ: Ընդամենը մի օրինակ բերեմ. ժամանակին կար Սփյուռքի նախարարություն, որն իրականացնում էր պետական քաղաքականություն: Եթե ինչ-ինչ պայմաններով նախկին իշխանության նախարարի, փոխնախարարների, որոշ պաշտոնյաների կողմից չէր ստացվում այն հիմնական առաքելությունը կամ ժողովուրդը չէր ուզում, որ տվյալ անձանց կողմից ծրագրերն իրականացվեր, սա չէր նշանակում, որ պետք էր ամբողջ նախարարությունը վերացնել եւ նոր ինչ-որ մոդել տեղայնացնել: Ընդ որում՝ այն պարագայում, երբ Սփյուռքը ամբողջ աշխարհով է տարածված, եւ մեկ անձը՝ հանձնակատարի ինստիտուտը, բավարար մեխանիզմներ, լծակներ, ընդլայնվելու հնարավորություններ չունի, որպեսզի ամբողջ Սփյուռքի հետ կարողանա իր գործառույթներն իրականացնի: Սա նմանվում է նրան, որ պատերազմի ժամանակ ունեցել ենք պարտություն ու փոխանակ խնդիրները ուսումնասիրելու, նոր վերականգնող գործառույթներ իրականացնելու, նոր անձեր ներգրավելու, բռնենք ու պաշտպանության նախարարությունը փակենք:  Սփյուռքն, առանց չափազանցության, շատ մեծ ներուժ է, եւ սա էլ է հարց, թե ինչն էր պատճառը, որ նոր եկած իշխանությունը այդպիսի բարձր կոչերով եկավ ու մի քանի գործողություններ իրականացրեց, որի հետեւանքները մինչեւ հիմա կրում ենք: Այս ամենն էլ ժամանակի ընթացքում վստահ եմ՝ ժողովրդի համար առավել հասկանալի կդառնա, թե ինչն էր պատճառը:

- Այս իրավիճակում հայաստանցիների ապագան որտե՞ղ է, Սփյուռքո՞ւմ…

- Միանշանակ՝ ոչ, մեր բոլորի հայրենիքը Հայաստանն է: Մենք մի քանի անգամ ավելի մեծ Սփյուռք ունենք մարդկանց թվաքանակով, քան նրանք են, ովքեր ապրում են Հայաստանի հանրապետության ներկայիս տարածքում, բայց պետք է կարողանանք փոխգործակցության նոր մեծանիզմներ ունենալ: Առհասարակ մտածում եմ, որ շատ բան պետք է այս վերջին իրադարձություններից հետո վերանայենք՝ ազգային ու պետական մակարդակով: Տարբեր ժամանակահատվածներում՝ նույն Առաջին Հանրապետության ժամանակահատվածում եւ դրանից առաջ միշտ խնդիրներ ունեցել ենք, այսօր էլ նույն հարեւաններն են՝ իրենց նույն բովանդակությամբ ու տեսակով: Մենք էլ նույնն ենք, բայց  այդքան ցավոտ դասերից պտուղներից չենք քաղել իրականում, թե ինչ պետք է անենք: Կարծում եմ՝ ի վերջո, պետք է ունենանք համապետական եւ համազգային ընդհանուր նպատակներ, ինչին ամբողջ Սփյուռքով, Հայաստանով ու Արցախով միասնաբար կհասնենք, եթե լինենք սկզբունքային եւ ուժեղ՝ մեր գործողություններով: Այդ ժամանակ արդեն մեզ հետ հարգանքով կխոսեն եւ մեր հետ էլ հաշվի կնստեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Новый выпуск еженедельной газеты «Комсомольская правда в Армении»/В продаже с 26 апреля/Оверчук: Россия ждет Пашиняна на саммите ЕАЭС в мае МИД РФ прокомментировал слова Владимира Путина о статусе Нагорного Карабаха Сегодня 25 апреляПочему Пашинян с делимитацией бежит впереди паровоза? Андрей Арешев отвечает на вопросы (видео) Эти страшные события в России были восприняты как собственное горе«Глава Канцелярии Первопрестольного Св. Эчмиадзина Архиепископ Аршак Хачатрян: Послание в связи со 109-й годовщиной поминовения жертв Геноцида армян в Османской империи».ФРАНЦУЗСКИЕ ЛЯГУШКИ В АРМЯНО-АЗЕРБАЙДЖАНСКОЙ КАШЕ109 ЛЕТ. 24 АПРЕЛЯ - ДЕНЬ ПАМЯТИ ЖЕРТВ ГЕНОЦИДА АРМЯН Просто поражает, с какой поспешностью Никол сдает территорииВТБ (Армения) обновил линейку вкладов для населенияПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян ОБЩИЕ ДАТЫ В АРМЯНСКОЙ И РОССИЙСКОЙ ИСТОРИИ (19 апреля- 25 апреля) В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Журналисты «Комсомолки» встретятся с коллегами из Армении в ЕреванеСегодня 23 апреляВласти и их сторонники развернули кампанию против Армянской церкви и главы Тавушской епархииО погоде в ближайшие дниПутин и Пашинян скоро смогут лично обсудить вопросы - КремльГаро Пайлана выгнали из армянской церкви в Бербанке Бакинское время Москвы - «Коммерсантъ»Сегодня 22 апреляЗаявление исполнительного органа РПАБиограф Крыма: в Ереване открылась выставка крымского фотографа Александра КадниковаНовый выпуск еженедельной газеты «Комсомольская правда в Армении»/В продаже с 19 апреля/ Сегодня 19 апреляПроизошедшее в «бастионе демократии» навсегда останется позором не только для полиции Армении: Алла АкопянВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONOСегодня 18 апреляСЕРЕНАДЫ ПОД КРЫШЕЙ ЕС И ТУРЦИИ«Он был моим солнцем» - вдова Карена Енгибаряна о муже, спасавшем людей из «Крокуса»Сумма от недобора российских туристов сопоставима с предложенной Блинкеном Николу в БрюсселеРоссийские миротворцы покидают Нагорный Карабах«Вы думаете, что будете получать зарплату, как европейцы? Не будет такого! Будете голодать!» Айк Бабуханян Сегодня 17 апреляКонцерт ДДТ станет единственным в регионе и пройдет на самой большой площадке АрменииГенсек ОДКБ отказался использовать понятие «заморозка» относительно членства Армении Демаркация изнутриUcom продолжает модернизацию сетей Сегодня 16 апреляКирилл Рихтер даст единственный концерт в Ереване со своим ансамблем Richter Trio Сегодня 14 апреля Сегодня 13 апреля США и их союзники стремятся помешать стабилизации на Южном Кавказе - Лавров СНБ отреагировала на распространяемые в соцсетях сообщения о подготовке терактов в школах ОБЩИЕ ДАТЫ В АРМЯНСКОЙ И РОССИЙСКОЙ ИСТОРИИ (12 апреля- 18 апреля) Сегодня 12 апреля Враги называли его «черная смерть в воздухе»Новый выпуск еженедельной газеты «Комсомольская правда в Армении»/В продаже с 12 апреля/
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Самое популярное
Ереван погода