Starnews.am-ը գրում է.

Հայաստանի նախկին առաջատար գրոսմայստեր, Աշխարհի գավաթակիր, ներկայումս ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել «Կերպարից դուրս» հաղորդաշարին:

 
Նա խոսել է նաև իր հանգուցյալ կնոջ՝ Արիանա Կաոլիի մասին՝ նշելով, որ ամեն ինչ արել էին, որպեսզի փրկեին նրան:

«Երբ կյանքումդ ունենում ես մեծ սեր և դա ունենում ես երկար տարիներ, դառնում ես մի մասնիկը տվյալ մարդու: Այդ կորստի ցավը և մտքերը կարող են կամ մարդուն չարացնել, կամ էլ կարող ես մտածել, որ իրավունք չունես քո կյանքի իդեալներին փոխել: Մեծ հույսեր ունեի, որ Արիանան կլավանա, մեր ընտանիքները մեծ ջանքեր էին գործադրում, սակայն չստացվեց, պետք է ընդունենք կյանքը»:

Ըստ Արոնյանի՝ ներկայիս սիրելիի՝ Անիտայի հետ մինչ այդ ծանոթ չի եղել.

«Շատ մութ ժամանակ էր իմ կյանքում, պահի տակ մարդը կարող է սիրահարվել իր վշտին: Ես այն մարդն եմ, ով ուզում է սեր տալ և սեր վերցնել, ես պարզ մարդ եմ: Երբ ծանոթացա Անիի հետ, մենք պարզապես նամակագրության մեջ էինք, չէինք տեսել միմյանց, զգացի, որ իր մեջ էլ կա սեր և ջերմություն, հասկացա, որ նա այն մարդն է, ում ցանկանում եմ տեսնել իմ կողքին: Նրանից ստանում են այն ջերմությունը և խորությունը, հոգևոր լույսը, որն ինձ համար կարևոր է»:

Հավելենք, որ Արիանա Կաոլին մահացել է ավտովթարի հետևանքով: