ՆԱՏՕ-ն «անընդունելի» է համարել Ռուսաստանի անվտանգության հիմնական պահանջները
ՄիջազգայինԱնվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին ՆԱՏՕ-ի պատասխանում ասվում էր, որ Ռուսաստանի հիմնական պահանջները «անընդունելի» են։ հայտնում է DPA-ն։
Գործակալության տվյալներով՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին Դաշինքի պատասխանը «մեծ զիջումներ» չի պարունակում։
«Պատասխանը) պարզ է դարձնում, որ Ռուսաստանի հիմնական պահանջներն անընդունելի են Դաշինքի համար»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել զինաթափման և սպառազինությունների վերահսկման հարցը։